Items filtered by date: Երկուշաբթի, 05 Նոյեմբերի 2018
Երկուշաբթի, 05 Նոյեմբերի 2018 23:30

Ուրվագիծ 05.11.2018

Published in Ուրվագիծ

Ազգային ժողովում շարունակվում են 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Այսօր իրենց հաջորդ տարվա հատկացումներին են անդրադարձել Կրթության ու գիտության, Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարությունները: Իսկ լրագրողների հետ զրույցում գերատեսչությունների ղեկավարաներն անդրադարձել են խորհրդարանի արտահերթ ընտրությանն իրենց մասնակցությանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա է կազմակերպվել՝ ի պաշտպանություն Նորք Մարաշի զինված խմբի գործով կալանավորված Արթուր Վարդանյանի: Նրա աջակիցները վրդովված են, որ համաներման ակտն այս գործի վրա չի տարածվել: Տեղեկացրել են, որ Վարդանյանն առողջական խնդիրներ ունի և չի կարող անազատության մեջ մնալ: Նրանք նաև նամակ են փոխանցել կառավարության ղեկավարի պաշտոնակատարին:

Ինչպես կարելի է իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը: Հարցն այսօր քննարկվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում: Նիստին նաև մասնակցել է ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը :Նա ներկայացրել է, թե ինչ ներդրումներ են վերջին տարիներին կատարվել ցանցում, և ինչպե՞ս է գոյանում էլեկտրաէներգիայի սակագինը: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ պետությունն իրավասու է սահմանել շահույթի առավելագույն չափ , որքան էլ մասնավորեցման պայմանագրում դա նշված չէ:

Երկուշաբթի, 05 Նոյեմբերի 2018 17:15

Մուլտիկնիկ 05.10.2018

Published in Մուլտիկնիկ

Պետական եկամուտների կոմիտեի քննչական ծառայությունը բացահայտել է խոշոր չափի կաշառք տալու և այդ գործընթացին օժանդակելու փորձի դեպք: Պարզվել է, որ կոմիտեի ավագ հարկային տեսուչ Արտակ Պետրոսյանը խաբեությամբ հափշտակել է 5 մլն դրամ, նա կալանավորվել է: Հատուկ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում էլ «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից մասնակի փոխհատուցվել է պետությանը պատճառված վնասը: Պետական վերահսկողության ծառայության դեպոզիտ հաշվին է փոխանցվել 100 մլն դրամ՝ որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում:

Երկուշաբթի, 05 Նոյեմբերի 2018 13:26

Էպիկենտրոն 05.11.2018

Published in Էպիկենտրոն
Երկուշաբթի, 05 Նոյեմբերի 2018 13:25

Անցուդարձ 05.11.2018

Published in Անցուդարձ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը  Ստեփանակերտում հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկվել են պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանը, Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցությանը, սահմանում տիրող իրավիճակին, հայկական երկու  պետությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը  վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը նոյեմբերին այցելել են արեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։