×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Երեքշաբթի, 13 Նոյեմբերի 2018

Ապօրինի շինարարության կասեցումից և շինությունների ապամոնտաժումից մինչև կարմիր գծեր: Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է եղել 10-ից ավելի հարց: Օրակարգը սպառելուց հետո տեղի է ունեցել հարց ու պատասխան, որն անցել է թեժ մթնոլորտում: «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Սամսոնյանն անհիմն մեղադրանքներ է հնչեցրել ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարի հասցեին: Արմանն Աբովյանն էլ հակադարձել է փաստերով: Ինչ վերաբերում է Նոր Նորքում երեկ ապամոնտաժված շինությանը, Երևանի քաղաքապետն ընդգծել է՝ մեծ աղմուկ բարձրացրած դեպքը միակը չէ և իր պաշտոնավարման օրվանից սկսած քաղաքի տարբեր շրջաններում բազմաթիվ ապօրինի շինություններ են ապամոնտաժվել:

Այս գումարման խորհրդարանի վերջին հայտարարությունների ժամին պատգամավորները հիմնականում անդրադարձել են առաջիկա ընտրություններին: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ լավ լուր է հայտնել: Իր ղեկավարած Քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում պարզվել է, որ էլեկտրաէներգիայի սակագինը հաջորդ տարի կարող է նվազել: Մանրամասները՝ Իզաբելլա Հովհաննիսյանի տեսանյութում:

Երեքշաբթի, 13 Նոյեմբերի 2018 20:46

«Ալյանս» կուսակցությունը միանում է ԲՀԿ-ին

«Ալյանս» կուսակցությունը հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը միանալու մասին: Հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի հետ անցած ճանապարհն ու համատեղ արդյունավետ գործունեությունը՝ կուսակցության քաղաքական խորհուրդը քննարկումներից հետո միաձայն ԲՀԿ-ին միանալու մասին որոշում է կայացրել: Քաղաքական խորհրդի և պատվիրակների ընդլայնված ժողովի ժամանակ կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստանին» միանալու պատճառները:

Ո՞վ է լինելու խորհրդարանի թիվ մեկ ընդդիմությունն արտահերթ ընտրությունից հետո : Հարցն այսօր քննարկվում էր ԱԺ միջանցքներում՝ լրագրողներ-պատգամավորներ ձևաչափով: Գլխավոր ընդդիմադիրի թեզն առաջ է քաշել Հանրապետական կուսակցությունը, մյուս քաղաքական ուժերն էլ արձագանքել են: ՔՊ-ից ՀՀԿ-ին հակադարձել են՝ ինչպես տապալել է իշխանություն լինելու իրեն տրված հնարավորությունը, այնպես էլ կարող է տապալել հնարավոր ընդդիմության մանդատը: ԲՀԿ-ից էլ հանրապետականին հիշեցրել են՝ անցյալում են ժամանակները, երբ Մելիք Ադամյանում պիտի նստեին և գծեին, թե քանի տոկոս է հավաքելու ՀՀԿ-ն:

Երևանում այսօր վերջին հրաժեշտն են տվել Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Յուրի Վարդանյանին։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հրաժեշտի արարողությանը մասնակցել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, բարձրաստիճան այրեր ու մարզաշխարհի ներկայացուցիչներ :

Երևանի տարածքում 250 մեգավատտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագիրը ստորագրվեց: Նոր կառավարության պահանջով կողմերի միջև վերաբանակցվել է սակագնային պլանը: 250 միլիոն դոլար արժողությամբ այս ներդրումային ծրագրում ներգրավված են իտալական «Ռենկո», իտալական պետական «Սիմեստ» ու գերմանական «Սիմենս» ընկերությունները: Ջերմաէլեկտրակայանը կկառուցվի 26 ամսվա ընթացքում, այլ ջերմաէլեկտրակայանների համեմատ էլեկտրաէներգիայի արժեքը կլինի ամենացածրը՝ 27,4 դրամ 1 կիլովատտ/ժամի համար:

Լուծարված Ազգային Ժողովն այսօր գումարել է հերթական նստաշրջանը և քննարկել 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը երկու շաբաթից ավելի գտնվում էր մշտական հանձնաժողովներում: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Կառավարության բյուջետային քաղաքականության մեջ տեղի են ունեցել էական փոփոխություններ, տարվում է աշխատանքի խրախուսման քաղաքականություն: Փաշինյանն ասել է, որ առաջիկայում սպասվում են հարկերի լուրջ թեթևացումներ: Կառավարությունը մտադիր է սահմանել «միկրոբիզնես» նոր հասկացությունը, համաձայն որի՝ 20-ից 24 միլիոն շրջանառություն ունեցող միկրո-տնտեսվարողներն ընդհանրապես կազատվեն բոլոր հարկերից:

Մաքսային ոլորտում պետական եկամուտների կոմիտեի այս տարվա ծրագրերով՝ նվազեցվել են ուղեբեռի զննման դեպքերը, արագ և դյուրին է դարձել ուղևորների սահմանահատման գործընթացը: Հարկային ոլորտում էլ ներդրվել է էլեկտրոնային եղանակով ծանուցման ենթակա փաստաթղթերի ուղարկման և հարկ վճարողների առցանց գրանցման համակարգերը: Անցնող տարվա փորձի ու գրանցած արդյունքների հիման վրա 2019-ին ՊԵԿ-ը նախատեսում է արագացնել բեռնատար մեքենաների շարժն անցակետերում: Եկող տարի նախատեսված ծրագրերից մեկի օգնությամբ էլ 2020 թվականից քաղաքացիներն իրենք են մուծելու իրենց բոլոր հարկերը:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրությունը տեղափոխվել է դեկտեմբերի 6-ին այն պատճառով, քանի որ հարցի վերաբերյալ որևէ կոնսենսուս ձեռք չի բերվել»,-հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Աննա Նաղդալյանը նաև նշել է՝ «Հայաստանը լիարժեքորեն կարող է վերահաստատել՝ որպես պետություն ունի բավարար ռեսուրս գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետն ավարտելու համար»: ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է դեկտեմբերին Միլանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությանը, նաև հայտնել, որ աշխատանքներ են ընթանում՝ Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

Երեքշաբթի, 13 Նոյեմբերի 2018 11:12

Էպիկենտրոն 13.11.2018

Published in Էպիկենտրոն
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։