Երեկ ուշ երեկոյան Հայաստանն ու Եվրամիությունը հրապարակել են համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը: Փաստաթուղթը 386 հոդվածներում անդրադառնում է ԵՄ-ՀՀ գործընկերության կարգավորման բազմաթիվ՝ քաղաքական, քաղաքացիական, իրավական, տնտեսական, էներգետիկ, կրթական, մշակութային եւ այլ ոլորտների: Փաստաթղթի ներածական մասում անդրադարձ կա նաեւ Ղարաբաղի խնդրին: Համաձայնագրի ստորագրումը նախատեսված է նոյեմբերի վերջին Բրյուսելում:
Դրական մթնոլորտ, ջերմ ու տաք ժպիտներ, զարդարանքներ և ուրախ մարդիկ: Երևանցիները պատրաստվում են սիրելի քաղաքի ծնունդին: Գործի բաժանումն արդեն արված է՝ ընտանիքի անդամներն էլ տեղում: Ինչ է կատարվում մեր մեծ ընտանիքում:
Մայրաքաղաքում միջոցառումները մեկնարկել են առավոտից ու կշարունակվեն մինչև ուշ երեկո: Սարյանի պուրակում արվեստագետ հասարակությունը Երևանի համար նոր նվեր է պատրաստել:
Քաղաքամայր Երևանն այսօր դառնում է 2799 տարեկան, ինչի առիթով շնորհավորում ենք բոլորին ու երեւանցիներին: Երևանի 2799 - ամյակի առիթով տարբեր ոլորտների ներկայացուցիչներ արժանացել են նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի և Երևանի քաղաքապետի պարգևներին: Դրանք հանձնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ շնորհավորելով տոնական օրվա առիթով:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv