Oլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի կրկնակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարը հերթական անգամ Վանաձոր էր բերել տարբեր երկրների ուժեղագույն ըմբիշներին: Այս տարի մրցաշարին մասնակցել է 5երկրի ավելի քան 100 ազատ ոճային: 8 քաշային կարգերից 3-ում հաղթող են դարձել հայ ըմբիշները: Մեր մարզիկները նվաճել են նաև 4-ական արծաթե և բրոնզե մեդալ:
Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը կարծում է տարին գյուղատնտեսության համար անհաջող էր: Պատճառը երկարատեւ ու ցրտաշունչ ձմեռն էր: Ցրտահարությունը հանգեցրեց խաղողի եւ պտուղների արտադրության նվազմանը: Հրաչ Բերբերյանն անդրադարձել է բանջարաբուծությանը եւ երաշտի պատճառած վնասին:
Հայաստանում գյուղատնտեսությունն ունի զարգանալու մեծ ներուժ, ինչը պայմանավորված է և բնակլիմայական պայմաններով, և մարդկային ներուժով,-ասել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նա ներկայացրել է 2016-2017 թվականների ընթացքում կատարված աշխատանքը, գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ և նախատեսվող ծրագրերը: Նախարարը ցանկանում է սուբսիդավորել տեղական արտադրության օրգանական պարարտանյութերը: Ըստ նրա, նախարարությունն այսպես, թե այնպես սուբսիդավորում է պարարտանյութերը գյուղացիների համար, սակայն դրանք քիմիական պարարտանյութեր են, որոնք Հայաստանում չեն արտադրվում: Իսկ օրգանականներն արտադրվում են: Այդ պատճառով, ավելի լավ է առաջին հերթին աջակցել տեղական արտադրանքին, ապա խթանել օրգանական այգիների եւ դաշտերի զարգացումը,- նշել է Իգնատի Առաքելյանը:
Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր փոփոխությունը հնարավորություն է ընձեռում ծառայությունը կազմակերպել ավելի պրակտիկ: Վիգեն Սարգսյանը ազգային ժողովում հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացրել է այն հիմնական 3 գաղափարը, որոնք նպաստել են մշակել ու արդեն գործունեության մեջ դնել օրենսդրական նոր լուծումները: Պաշտպանության նախարարը օրենսդրական փոփոխությունը ներկայացնելու ժամանակ շեշտել է, որ օրենքի փոփոխությունը կատարվել է նաև սահմանադրության փոփոխությանը համապատասխանեցնելու համար: Օրենսդրական նոր լուծումների ու նոր մոտեցումների շնորհիվ կվերանա զինվորական կոմիսարիատում գործող բժշկական հանձնաժողվները, Բժշկական հետազոտությունները կլինեն առավել հստակ ու պարզ, այսուհետև նորակոչիկները կծանուցվեն նաև օնլայն տարբերակով: Մանրամասները կներկայացնի իմ գործընկեր Գրիգոր Գևորգյանը:
Սոչիում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել է աշխատանքային այցով այսօր Ռուսաստանի Դաշնություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստը նախագահել է հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստը քննարկել է քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում գործակցությանը վերաբերող հարցեր: Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել ԱՊՀ շրջանակում գործակցության վերաբերյալ: Ընդլայնված կազմով նիստում նախատեսվում է քննարկել տնտեսական, մշակութային-հումանիտար, պաշտպանական քաղաքականության, արտաքին սահմանների պահպանության, ահաբեկությանը հակազդեցության ոլորտներում գործակցության հետագա զարգացման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքը, նաև նոր իրողություններին ԱՊՀ-ի ադապտացիայի վերաբերյալ հարցեր: Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Սոչիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է իր տեսադաշտում պահել Գյումրին: Կարճ ժամանակ ու քաղաքի բնակչությունը հերթական խոշորամասշտաբ նախաձեռնության ականատեսն է: Հիմնադրամի աջակցությամբ լուծվել է երեխաների համար խաղահրապարակներ կառուցելու՝ բնակչությանը տարիներ շարունակ մտահոգող խնդիրը: Քարքարոտ ու աղբով լի տարածքների փոխարեն Գյումրու երկու տասնյակից ավելի բակերում այսօր կառուցված են բարեկարգ ու գեղեցիկ խաղահրապարակներ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv