ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման գործի դատաքննությունը: Այս փուլում կողմերը հարցեր են ուղղել ՔՊ-ի ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանին,այնուհետև կողմերին հարցեր են ուղղել Բարձր դատարանի դատավորները:«Սահմանադրությունն իրավունքի նկատմամբ նման ծաղր չի ենթադրում»,-հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը՝ ի պատասխան դատավոր Վահե Գրիգորյանի այն հարցի,թե ինչու պետք է Նիկոլ Փաշինյանի փոխարեն վարչապետի պաշտոնակատ նշանակվեր ժողովրդի կողմից չընտրված մեկ այլ անձ: