Աշխատասենյակում խնջույք կազմակերպած Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարն ազատված է աշխատանքից: Սահակ Ասատրյանի՝ երեկ հրապարակած լուսանկարը, որում նա ընկերների հետ է, սեղանին՝ խորոված և խմիչք, մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում: Մարդկանց վրդովվեցրել էր հետպատերազմական իրավիճակում պաշտոնյայի պահվածքը: Ֆեյսբուքյան օգտատերերը պահանջում էին անհապաղ աշխատանքից ազատել նրան և ներողություն խնդրել զոհերի հարազատներից: