Երևանի ավագանին հերթական նիստն է գումարել: Ներկաները խոսել են պատերազմական այս օրերին թիկունքն առողջ պահելու և հիվանդանոցների՝ առանց այն էլ գերբեռնվածության խնդիրն ավելի չսրելու մասին: Ավագանու անդամները քաղաքապետարանին հորդորել են ավելի հետևողական լինել հատկապես հասարակական տրանսպորտին, որտեղ հակահամաճարակային կանոններն առավել հաճախ են խախտվում: