Չնայած Հայկ Մարությանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում պատասխանեց իր և քաղաքապետարանի հասցեին հնչող մեղադրանքներին, այդուհանդերձ, Երևանի քաղաքապետարանի շուրջ բարձրացված աղմուկը չի մարում: Մարությանը ապատեղեկատվություն համարեց քաղաքին նվիրատվություն արած ընկերություններին արտոնություններ տալու վերաբերյալ բոլոր խոսակցությունները, ներկայացրեց բազմահարկ շենքերի կառուցման թույլտվության վերաբերյալ տարբեր փաստաթղթեր՝ փորձելով հիմնավորել, որ կառուցապատողները դրանց դիմաց քաղաքին ոչինչ չեն նվիրել: Մարությանի ելույթը, սակայն, ոչ միայն չփարատեց հնարավոր կոռուպցիոն զարգացումների մասին շատերի կասկածները, այլև առիթ դարձավ համացանցային թեժ «մարտեր»-ի: