Կառավարության շենքի դիմաց միաժամանակ բողոքի ակցիա են անցկացրել նաև «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները: Նրանք մտահոգություն են հայտնել, որ Բագրատաշենի մաքսակետում կուտակված ավտոմեքենաների մեծ մասը չի կարողանում հատել սահմանը: Գործադիրի վերջին նիստում վարչապետ Փաշինյանն առաջարկել էր լրամշակել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» նախագիծը, որի համաձայն աջ ղեկով մեքենաների միայն մի մասը հնարավոր կլինի ներմուծել: