Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի շենքերի բնակիչները ահազանգում են՝ աղբահանության հարցը կրիտիկական վիճակում է, համաճարակի լուրջ վտանգ կա. առնետները վխտում են, միջանցքներում ու շենքերի հարակից բակերում աղբի կույտեր են գոյացել: Բազմաբնակարան շենքերից աղբը այնքան ժամանակ չի մաքրվել, որ աղբատարները վերից վար խցանված են: «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը գնացել է բնակիչների ահազանգի հետքով:
Երևանում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի անհատական ցուցահանդեսը: Ներկայացված են հեղինակի հին ու նոր ստեղծագործությունները: Նկարիչը խոսել է ստեղծագործական հաջողությունների, առկա խոչընդոտների և առաջիկա անելիքների մասին: Չնայած պատկառելի տարիքին՝ նա չի պատրաստվում դադարել ստեղծագործել, խոստանում է մոտ ապագայում հանդես գալ նոր աշխատանքերով:
Սահմանամերձ Տավուշի մարզի՝ հակառակորդի թիրախում գտնվող Ներքին Կարմիր Աղբյուր համայնքի դպրոցում սեպտեմբերի 1-ին ընդառաջ աշխույժ եռուզեռ է: Վերանորոգման աշխատանքները գրեթե ավարտված են, հիմա մաքրում են փոշին, դասավորում դասասենյակները: Սահմանագոտում գտնվող դպրոցի տնօրենն ու ուսուցիչները, սակայն, մեկ երազանք ունեն՝ երեխաներին տալ լիարժեք կրթություն: Ուզում են, որ ,այսպես ասած, երկկոմպլեկտ դասարաններ այլևս չլինեն: Երբ մեկ դասաժամի ընթացքում ուսուցիչը միաժամանակ աշխատում է տարբեր դասարանների հետ, բնականաբար տարբեր գրքերով ու ծրագրերով: Ներքին Կարմիր Աղբյուրից Իզաբելլա Հովհաննիսյանի տեսանյութը:
Արցախում շարունակվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` 228 համայնքներում առաջադրվել են 415 համայնքի ղեկավարի և 2573 ավագանու անդամի թեկնածուներ: Ստեփանակերտում քաղաքապետի պաշտոնին հավակնում է հինգ թեկնածու: Իսկ ահա Մարտունու շրջանում համայնքի ղեկավարի պաշտոնին առաջին անգամ հավակնում են նաև կանայք: Վերջին 10 տարվա կտրվածքով սա թերևս ամենաուշագրավ նորությունն է:
Քաղաքացիները շարունակում են բոյկոտել Ամուլսարի շահագործումը, իսկ իշխանությանը չի հաջողվում երկխոսության դաշտ բերել ցուցարարներին: Ընդդիմադիրներն առաջարկում են հանրաքվե անցկացնել, իշխանության ներկայացուցիչներն էլ դեմ են, գտնում են, որ հարցը նեղ մասնագիտական է, և բազմաթիվ քաղաքացիներ չեն կարող կոմպետենտ կարծիք հայտնել հարցի վերաբերյալ: Մինչդեռ իշխող «Իմ քայլ»-ի շարքերում տարընթերցումների պակաս չկա: Իշխանությունը խնդրի լուծման համար այլընտրանքային տարբերակ է առաջարկում: Վաչիկ Գրիգորյանի տեսանյութը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv