Items filtered by date: Հինգշաբթի, 02 Մայիսի 2019
Հինգշաբթի, 02 Մայիսի 2019 22:15

Էպիկենտրոն 02.05.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Արարատի մարզում տեղի ունեցած ֆուտբոլային միջոցառումից հետո ԱԱԾ տնօրենը զրուցել է լրագրողների հետ: ԱԱԾ-ն Պետական վերահսկողական ծառայությա հետ կռիվ չունի: Արթուր Վանեցյանը հերքել է իր և Դավիթ Սանասարյանի ղեկավարած ծառայությունների միջև հակասությունների մասին լուրերը: Նա նաև նշել է, որ Պետական վերահսկողական ծառայությունը միակ կառույցը չէ, որ կարող է ստուգումներ իրականացնել Ազգային անվտագության ծառայությանունում: Դա կարող են անել նաև գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն: «Որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով»,-ասել է Վանեցյանը և հավելել՝ «Եթե կապացուցվի, որ Դավիթ Սանասարյանի գործի շրջանակում ԱԱԾ-ն թույլ է տվել ապօրինություններ, ապա թույլ տվողը պատասխան կտա օրենքի առաջ»:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր ընդունել է Հյուսիսային պողոտայի հին շենքերի բնակիչներին: Նրանք նշել են, որ 16 տարի պայքարում են իրենց իրավունքների վերականգնման համար,բայց ապարդյուն: 8 ընտանիք պահանջում է լրացուցիչ փոխհատուցում իրենց բնակարաններն օտարելու դիմաց, քանի որ 2000 թ.-ին տրամադրած փոխհատուցումները համարժեք չեն եղել: Բնակիչների խոսքով՝ նույն մակերեսով բնակարանների համար տարբեր չափերի գումարներ են հատկացվել, ինչի պատճառով էլ իրենք հայտնվել են կոտրած տաշտակի առաջ: Նաիրա Զոհրաբյանը, նշելով, որ մարդու իրավունքների լրջագույն խախտումներ է տեսնում, հայտնել է, որ դիմելու է Գլխավոր դատախազին:

«ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը բնական գործընթացի մեջ է»,-հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազը: Արթուր Դավթյանի խոսքով՝ եթե Ռուսաստանի Դաշնությունը Պողոսյանին քաղաքական ապաստան տա, կմերժվի նրան Հայաստան արտահանձնելու՝ հայկական կողմի դիմումը: Գլխավոր դատախազը խոսել է նաեւ Հայաստանի երկրորդ նախագահի մասին, վստահեցրել` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չկա: Արթուր Դավթյանը խորհրդարան էր եկել՝ ներկայացնելու Գլխավոր դատախազության նախորդ տարվա գործունեությունը:

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունն առաջարկել է փոփոխություն Հարկային օրենսգրքում` ի նպաստ գյուղացիական տնտեսությունների: Նախագծով առաջարկվել է բնական աղետների հետեւանքով տնամերձ եւ այգեգործական հողերի առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց տվյալ տարվա համար սահմանել անշարժ գույքի հարկի արտոնություն: Աժ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը համեմատություն է անցկացրել հարեւան Վրաստանի հետ՝ նշելով, որ օրենքի այս կետի կիրառման շնորհիվ հարեւան երկիրը գրանցել է գյուղատնտեսական աճ: Նախագիծն, այնուամենայնիվ, Տնտեսական հարցերի հանձնաժողովը չի ընդունել:

Հինգշաբթի, 02 Մայիսի 2019 20:15

Անցուդարձ 02.05.2019

Published in Անցուդարձ
Հինգշաբթի, 02 Մայիսի 2019 19:26

Dr. Դավիթ 02.05.2019

Published in Dr. Դավիթ

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ: ԵԿՄ նախկին նախագահի խափանման միջոցի գործով դռնբաց առաջին դատական նիստին դատարանը մերժել է նախկին պատգամավորի նկատմամբ ընտրված կալանավորումը գրավի դիմաց փոխելու պաշտպանի միջնորդությունը: Դատարանի որոշման համաձայն՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հիմնավոր է: Դատական նիստին ներկա է եղել նաև Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Ի պատասխան մեղադրողի այն դիտարկմանը, որ քրեակատարողական հիմնարկից դուրս գալիս Մանվել Գրիգորյանն այդքան էլ հիվանդի տեսք չուներ, Նազիկ Ամիրյանն ասել է. «Հերոսը չի սողում, եթե իրանց թվում է պետք է չորեքթաթ գնար, ուրեմն ավելի լավ, որ էդպես է գնում»:

Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա են իրականացրել Կոնդ թաղամասի բնակիչները: Նրանք պնդում են, որ իրենց տները ժամանակին չափագրվել են փոխհատուցում տրամադրելու համար, սակայն չափագրումը սխալ է իրականացվել, հետևաբար, փոխհատուցումն էլ հարմարժեք չէ: Բողոքող կոնդեցիների հետ հանդիպել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Կառավարության նիստին զուգահեռ բողոքի ակցիա են անցկացրել շարժական առեւտրի կետերի ներկայացուցիչները: Օրեր առաջ ոլորտում օրենսդրական կարգավորումներ կիրառելու նպատակով Երևանի քաղաքապետարանի որոշմամբ շրջիկ կետերը հոսանքազրկվել էին: Ակցիայի մասնակիցները պնդել են, որ  այս քայլն անօրինական է եւ պահանջել են կառավարությունից գտնել այլընտրանքային տարբերակ, որը թույլ կտա իրենց շարունակել աշխատանքը մինչև շրջիկ կետերի մասին օրենքի ընդունումը։ Ակցիայի մասնակիցները նաև ցանկություն են հայտնել մասնակցել նոր կարգավորումների մշակման գործընթացին: Ցուցարարներին է միացել Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը: Նա հայտնել է, որ քաջ ծանոթ լինելով խնդրին, կառավարություն ուղարկված նախագծում մի շարք վիճելի դրույթներ է հայտնաբերել: 

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։