Items filtered by date: Երեքշաբթի, 08 Հունվարի 2019
Երեքշաբթի, 08 Հունվարի 2019 20:30

Անցուդարձ 08.01.2019

Published in Անցուդարձ

Արտակարգ իրավիճակների նախարարությունն ամփոփել է տարեսկզբի պատահարների տվյալները: Արտակարգ դեպքերը նախորդ տարվա համեմատ նվազել են, փոխարենն արձանագրվել է զոհերի և վիրավորների թվի աճ: Սննդից էլ թունավորվել է ընդամենը մեկ քաղաքացի: Փրկարար ծառայությունն արձագանքել է ստացված բոլոր ահազանգերին:

Վերջին շրջանում Հայաստանում ակտիվացել են սուր շնչառական վարակները: Դրանցից առաջին հերթին պետք է խուսափեն խոցելի խմբի ներկայացուցիչները՝ երեխաները: Մանկաբույժ Մարի Դարակչյանը խորհուրդ է տալիս վատառողջ երեխաներին չուղարկել դպրոց կամ մանկապարտեզ, նրանց շատ հեղուկ տալ և սովորեցնել անձնական հիգիենայի պահպանման կանոնները:

Կարագանդայում տեղի ունեցած դեպքերից են խոսել նաեւ հայ մտավորականները: Նրանց գնահատմամբ` թե՛ բնակվելու և թե՛ աշխատանքի մեկնող հայաստանցիները պետք է հստակ իմանան` ուր են մեկնում, ում հետ են ապրելու եւ աշխատելու: Մտավորականների խոսքով` այստեղ մեծ աշխատանք ունի Սփյուռքի նախարարությունը, որը պետք է հստակ թվեր ունենա, թե որ երկրում Հայաստանի քանի քաղաքացի է ապրում: Մտավորականների համոզմամբ՝ իրար ճանաչելու գլխավոր նախապայմանը մշակութային հաղորդակցությունն է, քանի որ ազգերը միմյանց ճանաչում են մշակույթով:

Մեկնարկել է ձմեռային զորակոչը: Ծառայության են մեկնել այս տարվա առաջին նորակոչիկները: Հանրապետական կենտրոնական հավաքակայանում զորակոչի ընթացքին հետևել և նորակոչիկների հետ զրուցել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետը: Լրագրողների հետ զրույցում Արտակ Դավթյանը նշել է, որ նախորդ տարիների համեմատ հայ-ադրբեջանական սահմանին որոշակի մասով կրակոցների քանակի նվազման միտում է նկատվել: Ինչպիսի՞ տրամադրությամբ են մեկնում ծառայության տղաները և ինչպիսի՞ փոփոխություններ են կատարվում բանակում՝ ներկայացվող տեսանյութում:

Երեքշաբթի, 08 Հունվարի 2019 11:37

Էպիկենտրոն 08.01.2019

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։