Items filtered by date: Հինգշաբթի, 10 Հունվարի 2019

«Կարագանդայում հայ համայնքին ուղղակի կամ անուղղակի որևէ վտանգ չի սպառնում»,- ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին զեկուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, ով Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով մեկնել էր Ղազախստան՝ տեղում ծանոթանալու տարեսկզբին տարբեր ազգերի ներակայցուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո հաստատված իրավիճակի մանրամասներին և հայ համայնքին փոխանցելու ԲՀԿ նախագահի ուղերձը: Դիմելով Հայկական Սփյուռքի ներկայացուցիչներն՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծել է՝ հայ ժողովրդի հզորությունը միասնության մեջ է, և պատրաստակամություն է հայտնել մշտապես կանգնել սփյուռքի մեր հայրենակիցների կողքին:

«Կարագանդայում հայ համայնքին ուղղակի կամ անուղղակի որևէ վտանգ չի սպառնում»,- ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին զեկուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, ով Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով մեկնել էր Ղազախստան՝ տեղում ծանոթանալու տարեսկզբին տարբեր ազգերի ներակայցուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո հաստատված իրավիճակի մանրամասներին և հայ համայնքին փոխանցելու ԲՀԿ նախագահի ուղերձը: Դիմելով Հայկական Սփյուռքի ներկայացուցիչներն՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծել է՝ հայ ժողովրդի հզորությունը միասնության մեջ է, և պատրաստակամություն է հայտնել մշտապես կանգնել սփյուռքի մեր հայրենակիցների կողքին:

Հինգշաբթի, 10 Հունվարի 2019 19:24

Անցուդարձ 10.01.2019

Published in Անցուդարձ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանն ինքնաբացարկ է հայտնել:  Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի կարծիքով՝  ինքնաբացարկ հայտնելով, դատավորը խուսափում է արդարադատությունից:  Հիշեցնենք՝ երեկ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ քննչական մարմինն ու մեղադրող դատախազը գործը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, ինչն էլ դատարանն այսօր բավարարել է: 

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներն այսօր մանդատներ են ստացել: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը: Առաջին անգամ մանդատները հանձնել է ոչ թե ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, այլ՝ ընտրողները։ Ո՞վ կլինի Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահը, մինչև բուն արարողության մեկնարկը առաջին փոխվարչապետի պաշտոնակատար, Ազգային ժողովի նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը հայտարարել է՝ տրամաբանական կլինի որ նա լինի ընդդիմադիր ամենամեծ խմբակցության՝ «Բարգավաճ Հայասատան« կուսակցության ներկայացուցիչը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ նշել է, որ կուսակցությունն առաջիկա օրերին կհրապարակի խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակի իր թեկնածուի անունը ։

Կառավարության այս տարվա առաջին եւ հին կազմով վերջին նիստում վարչապետի պաշտոնակատարն ասել է` կառավարության կազմը պետք է փոխվի, նախարարությունների թիվը` կրճատվի: Նպատակն էլ ոչ թե փող խնայելն է, այլ` կառավարության մարմինների արդյունավետության բարձրացումը: Գործադիրի նոր որոշմամբ՝ կենսաբանական ծնողների մասին 18 տարին լրանալուց հետո տվյալներ կարող է ստանալ որդեգրված անձը: Արարատ Միրզոյանը հայտնել է` խոսակցություններ կան, թե որդեգրված երեխաներին արտերկրում հաճախ բռնության են ենթարկում, վաճառում նրանց օրգանները, արդարադատության նախարարի պաշտոնակատարը հերքել է` ասելով, որ Հայաստանից որդեգրված եւ արտասահման տեղափոխված երեխաներն իրենց հսկողության տակ են, տարին մեկ անգամ նրանց այցելում են և նման խնդիր չկա:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մտահոգություն է հայտնել Սփյուռքի նախարարության լուծարման վերաբերյալ: Նա նամակ է գրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին  և հույս հայտնել,  որ նոր կառավարության աշխատանքներում Սփյուռքն  առաջնային կլինի:  Սփյուռքի նախարարության լուծարման մասին լուրը սփյուռքահայության շրջանում նույնպես  անհանգստության  տեղիք է տվել: Նախարարության լուծարումը նրանք համարել են  Սփյուռքի նկատմամբ ոչ բարենպաստ որոշում:

Հինգշաբթի, 10 Հունվարի 2019 12:26

Էպիկենտրոն 10.01.2019

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։