Items filtered by date: Հինգշաբթի, 07 Հունիսի 2018
Հինգշաբթի, 07 Հունիսի 2018 23:55

Պառլամենտ 07.06.2018

Published in Պառլամենտ
Հինգշաբթի, 07 Հունիսի 2018 23:25

Ուրվագիծ 07.06.2018

Published in Ուրվագիծ
Հինգշաբթի, 07 Հունիսի 2018 23:00

Էպիկենտրոն 07.06.2018

 

 

Published in Էպիկենտրոն

Արցախում վերջին իրադարձություններից հետո ձևավորվել է հանրային խորհուրդ:Նրա անդամներն այսօր անդրանիկ ասուլիսն են հրավիրել, գնահատել իրականացվող փոփոխությունների ընթացքը: Իրենք առայժմ իրավիճակային լուծումներով են առաջնորդվում: Փորձ է արվելու ամենակարճ ժամկետներում հստակեցնել իրավական ձևակերպումները՝խորհրդի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար:

Հունիսի 6 – 7 – ը աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաքում է Հայաստանի արտգործնախարարը: Սա Զոհրաբ Մնացականյանի առաջին օտարերկրյա աշխատանքային այցն է: Ղարաբաղյան հակամարտությունից մինչև Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի լեգենդար ժպիտ:Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրակարգն ու դրան հաջորդած ասուլիսին հնչած հարցերը բազմաբնույթ են եղել:Եթե պաշտոնական Բաքուն ու Երևանը պայմանավորվեն, որ որևէ փուլում Ղարաբաղը կրկին պետք է ներկայացված լինի բանակցություններում, դա կլինի նրանց որոշումը, որին մենք հարգանքով կվերաբերվենք», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Ամենայն Հայոց կաթողիկոսը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին այսօր հայտարարել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները Էջմիածնում հանդիպել են Վեհափառ հայրապետին, ներկայացրել եկեղեցու հետ կապված մտահոգությունները, պահանջել վեհափառի հրաժարականը:

Հինգշաբթի, 07 Հունիսի 2018 21:25

Երևի, մաս 67

Published in Երևի
Հինգշաբթի, 07 Հունիսի 2018 21:25

Ով էր Աշոտյանը հեղափոխությունից առաջ

Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Հանրապետական խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անուղղակի մեղադրանքներ է հնչեցրել ԲՀԿ-ի հասցեին՝ ի պատասխան ստանալով համարժեք արձագանք Ծառուկյան խմբակցության պատգամավորների կողմից: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը բոլորին հիշեցրել է , թե ով էր Աշոտյանը հեղափոխությունից առաջ, Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ փոխնախագահին խորհուրդ է տվել ուշադիր դիտել գեղարվեստի երկու ստեղծագործություն, իսկ Վահե Էնֆիաջյանն էլ ասել է, որ Արմեն Աշոտյանը ջերմոցային պայմաններում աճած քաղաքական գործիչ է:

Վարչապետ Փաշինյանի ելույթից հետո պատգամավորները նրան ուղղել են հարցեր, ապա հանդես եկել մտքերի փոխանակմամբ: Արձագանքելով հանրապետական խմբակցության պատգամավորներին, որոնք հայտարարել են, թե կառավարության ծրագիրը զերծ է չափելի թվերից, Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը թերթել է վերջին տարիներին Հանրապետական բոլոր կառավարությունների խոստումները, իր խոսքով՝ խալաստոյ կրակած և այդպես էլ իրականություն չդարձած խոստումներն ու թվերը:

Հինգշաբթի, 07 Հունիսի 2018 21:24

Ընդունվել է կառավարության ծրագիրը

62 կողմ, 39 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը: Կողմ են քվեարկել կառավարության կազմում ընդգրկված խմբակցություններն ու ՀՀԿ խմբակցությունը ներկայացնող ու այն լքած որոշ պատգամավորներ:Քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին:Իսկ մինչև այդ առավոտյան ժամը 11 – ից խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվել է կառավարության ծրագիրը: Ծավալուն ելույթում Փաշինյանը ներկայացրել է ծրագրի ուղենիշային առաջնահերթությունները:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։