Items filtered by date: Չորեքշաբթի, 08 Մայիսի 2019
Չորեքշաբթի, 08 Մայիսի 2019 22:45

Էպիկենտրոն 08.05.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Խորհրդարանում այսօր կառավարության հետ հարցուպատասխանի օր էր: Ի՞նչ կարևոր փաստաթղթեր է ԱԱԾ-ում ոչնչացրել նախկին իշխանությունը հեռանալուց առաջ և ու՞մ են վերաբերել այդ փաստաթղթերը, վարչապետից հետաքրքրվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը: Էդմոն Մարուքյանն էլ Փաշինյանից պահանջել է հերքել կառավարության նիստում իրենց ներկայացրած օրինագծի վերաբերյալ հայտարարությունները: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նորա Առուստամյանն էլ հետաքրքրվել է, թե ինչ է լինելու ճանապարհ չունեցող ու վարչապետի նախընտրական խոստմանը սպասող վարդաբլուրցիների ճակատագիրը:

Չորեքշաբթի, 08 Մայիսի 2019 19:45

Անցուդարձ 08.05.2019

Published in Անցուդարձ

Խորհրդարանն այսօր ամբողջությամբ ընդունել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» աղմուկ բարձրացրած նախագիծը: Կողմ է քվեարկել 79, դեմ՝ 41, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Ամիսներ շարունակ քննարկված և ընդդիմության քննադատությանն արժանացած փոփոխություններին կողմ են քվեարկել միայն իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն, ինչպես արդեն հայտարարել էին, նախագծին դեմ են քվեարկել: Այսպիսով՝ Կառավարությունը կունենա 12 նախարարություն՝ 17-ի փոխարեն: Ի թիվս այլ օրինագծերի, խորհրդարանն այսօր նաև քննարկել է ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է ապրիլի 16-ը հռչակել Հայ կինոյի օր: 

Պաշտոնավարման մեկ տարվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի մեծ ասուլիս է hրավիրել: Նա նախ ներկայացրել է 100 փաստ Նոր Հայաստանի մասին, այնուհետև պատասխանել լրագրողների 6 տասնյակից ավելի հարցերին: Այսօրվա ասուլիսն իր տևողությամբ գերազանցել է նախորդ ռեկորդը: Փաշինյան-ԶԼՄ ներկայացուցիչներ հանդիպումը տևել է մոտ 5 ու կես ժամ: Լրագրողները հետաքրքրվել են Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործից, Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ գլխավոր դատախազին ուղղված խնդրանքից, Սերժ Սարգսյանի՝ իշխանության վերադառնալու հնարավորությունից, վերջին շրջանում սահմանին հակառակորդի գործողությունների աճից: Անդրադառնալով հարցին, թե ինչու ԱԱԾ-ում ստուգումներ չեն իրականացվում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ նախկին իշխանությունը հեռանալուց առաջ ԱԱԾ-ում շատ կարևոր նյութեր է ոչնչացրել:

Մայիսի 8-ը նաև Երկրապահի օրն է: Այսօր առավոտյան Եռաբլուր զինվորական պանթեոնում են եղել ԵԿՄ-ականներն ու պաշտպանական ոլորտի ներկայացուցիչները՝ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ: Նրանք ծաղիկներ են խոնարհել զոհված ազատամարտիկների հուշահամալիրին, միմյանց շնորհավորել Շուշիի ազատագրման 27-ամյակի առթիվ: Միջոցառումից հետո Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցերին, նշել, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է: «Երբ հակառակորդը կրակում է, մենք շատ խիստ ենք պատասխանում»,- ասել է Դավիթ Տոնոյանը: Նախարարը նաև անդրադարձել է Հայաստան-Արցախ ռազմական դաշինքին իրավական աստիճան տալու ստորագրահավաք-նախաձեռնությանը:

Երևանի քաղաքապետի և քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերի 30 տոկոսի բարձրացման մասին հարցի քննարկումը հետաձգվել է: Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգից Հայկ Մարությանը հարցը հանել է, քանի որ կոնսենսուս չի եղել: «Ուզում եմ, որ լայն կոնսենսուսով ընդունվի հարցը»,- ասել է Մարությանը: Ավագանու որոշմամբ՝ Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցն անվանափոխվել է: Ձայների ճնշող մեծամասնությամբ՝ դպրոցը վերանվանվել է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց:

Չորեքշաբթի, 08 Մայիսի 2019 16:30

Մուլտիկնիկ 08.05.2019

Published in Մուլտիկնիկ

Մայիսի 8-ը՝ Շուշիի հաղթանակի օրը, տոն է ոչ միայն շուշեցիների, այլև Արցախ աշխարհի ու ամբողջ հայ ժողովրդի համար: Արցախի ազատագրական շարժման մեջ մեծ բեկում մտցրած Շուշիի փառապանծ հաղթանակը 27 տարի անց էլ շուշեցիները մեծ շուքով են նշում: Քաղաքը պատրաստվում է մայիսյան եռատոնի առթիվ անցկացվող տոնական միջոցառումներին: Մեր գործընկեր Արթուր Հակոբյանը զրուցել է անառիկ քաղաքի հաղթանակած բնակիչների ու Շուշիի ազատագրմանը մասնակցած հերոսների հետ:

 

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։