Items filtered by date: Հինգշաբթի, 16 Մայիսի 2019
Հինգշաբթի, 16 Մայիսի 2019 22:55

Էպիկենտրոն 16.05.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Ավան և Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արդեն չորրորդ օրն է դռնբաց քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման գործով դատական նիստը։ Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ուղիղ ժամը 17-ին ներկայացել են դատարան և անձամբ հաստատել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ներկայացրած երաշխավորությունը: Դատարանի դահլիճում Արցախի գործող և նախկին նախագահներին դիմավորել են ծափահարություններով: Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ջերմ ողջագուրվել են Ռոբերտ Քոչարյանի հետ: Այնուհետև դատարանի դահլիճ է ժամանել գլխավոր դատախազը: Նիստի ընթացքում վիճաբանություն է սկսվել Արթուր Դավթյանի և Քոչարյանի միջև: Իսկ մինչև այդ դատարանում նախ ծավալուն ելույթ է ունեցել պաշտպան Արամ Օրբելյանը՝ նշելով, որ Հայաստանի 2-րդ նախագահն անձեռնմխելի է և չունի մեղադրյալի կարգավիճակ: Պաշտպանի խոսքով՝ մեղադրական կողմը մեղադրանքի փոխարեն կարող է դնել նաև Հովհաննես Թումանյանի պատմվածքների ժողովածուն: Ռոբերտ Քոչարյանն էլ մտահոգիչ է համարել այն, որ քրեական գործում չկան այն տեսանյութերը, որոնք մարտի սկզբին իրեն ցույց է տվել այն ժամանակ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Գորիկ Հակոբյանը:

Վաղ առավոտից լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է եղել Արմավիրում. մարզպետարանի դիմաց քաղաքի 5-րդ հիմնական դպրոցի կոլեկտիվն ու երեխաները դասադուլ ու գործադուլ են հայտարարել՝ պահանջելով հանդիպում մարզպետի հետ: Նրանք բողոքել են,որ մայիսի 15-ին կայացած դպրոցի տնօրենի մրցույթը եղել է ուղղորդված:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկ է ներկայացրել խորհրդարան: Ընդունվելու դեպքում կխստացվի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատասխանատվությունը` մինչև ազատազրկում: Նախագծի հեղինակներից ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ օրենքը պետք է ընդունվի օր առաջ, որովհետև, ինչպես ոստիկանության վիճակագրությունն է ցույց տալիս, կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի դեպքերը շատացել են: «Ինձ համար կենդանուն դաժանաբար սպանածի, խոշտանգածի և պոտենցիալ մարդասպանի միջև որևէ տարբերություն չկա»,-ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը: Հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ խնդրի վրա սևեռելու նպատակով այսօր ակցիա են իրականացրել «Քայլ արա՛, պաշտպանի՛ր դրսի կենդանիներին» նախաձեռնության անդամները:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում էլ այսօր շարունակվել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը: Նա մեղադրվում է 11 տարի առաջ քաղաքացի Դավիթ Սիմոնյանին հրազենային վիրավորում հասցնելու համար: Այսօրվա դատական նիստին հարցաքննվել են գործով վկաները: Նրանց թվում է եղել Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը:

Հինգշաբթի, 16 Մայիսի 2019 20:30

Անցուդարձ 16.05.2019

Published in Անցուդարձ
Հինգշաբթի, 16 Մայիսի 2019 19:26

Dr. Դավիթ 16.05.2019

Published in Dr. Դավիթ

Այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Գործադիրն ընդունել է Ճանապարհային ոստիկանության խախտումների տուգանքները միավորներով փոխարինելու համակարգը: Այսպիսով՝ բոլոր վարորդները ստանալու են 9 միավոր, որը մինչև վեց ամսվա ընքացքում կորցնելու պարագայում կզրկվեն վարորդական վկայականից, իսկ խախտումը կրկնելու դեպքում մեկ տարի վարելու իրավունք չեն ունենա: Փոխվարչապետը խոսել է Ամուլսարի շահագործման մասին, նշել, որ երկրաբանական հետազոտությունների արդյունքները կլինեն այս ամսվա վերջին: Դրանից կախված էլ կլինի կառավարության որոշումը: Գործադիրի աշխատանքային հինգշաբթին ամփոփել է Աիդա Կարապետյանը:

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ներկայացվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած նախագիծը՝ «Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին»: Պատգամավորն առաջարկում է սահմանել դրույթ այն մասին, որ աշխատողի տարիքը չի կարող արգելք հանդիսանալ աշխատանքային պայմանագիր կնքելու համար: Տիգրան Ուրխանյանի խոսքով՝ անթույլատրելի է տարիքի պատճառով աշխատողի հետ պայմանագրի կնքման մերժումը, որն այսօր կրում է համատարած բնույթ: Հանձնաժողովն այսօր նաև քննարկել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը, որով առաջարկվում է հեշտացնել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի կիրառությունը: Հատկապես բուռն է անցել «գարդասիլ» պատվաստանյութի քննարկումը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։