Items filtered by date: Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018 23:22

Էպիկենտրոն 12.02.2018

 

Published in Էպիկենտրոն
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018 22:26

Անցում Դուլյանի հետ 12.02.2018

 Երեկոյան ժամերգությանը հաջորդում է  նախատոնակն ու անդաստանի արարողությունը: Հետո կատարվում է նորապսակների օրհնության կարգ:

Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018 17:45

30 տարի է անցել Սումգայիթի ողբերգությունից

  Ջարդերը պլանավորած էին տասնամյակներ շարունակ: Այդ մասին «Բաքուն և հայերը. հակահայկական քարոզչություն և հայերի էթնիկ մաքրումն Արբեջանում»  գրքում վկայություններ է ներկայացնում Յուրի Բաղդասարյանը:

Արամ աքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում, որոշումը կայացվել է պատրիարքարանի հոգևոր խորհրդի՝ օրեր առաջ կայացած արտահերթ ժողովը: Դրան նախորդել էր Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և պատրիարքի ընտրության կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների ու հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների մասնակցությամբ արտահերթ ժողովը: Պատրիարքարանի հրապարակած հայտարարությունը կոչ էր անում վերադառնալ 2016 թվականի հոկտեմբերի 26-ի կրոնական ժողովից առաջ եղած վիճակին՝ նշելով, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առողջական խնդիրները բավարար հիմք չեն նրան հանգստի ուղարկելու և նոր պատրիարք ընտրելու համար: Թուրքագետ Տիգրան Լոքմագյոզյանը  հայտնել է, որ Ստամբուլի Ֆերիգյուղի հայկական եկեղեցում Բարեկենդանի պատարագի ժամանակ Բեսսե Քաբաք անունով  մի կին բոյկոտել է  Արամ Աթեշյանի ելույթը: Կինն Արամ Աթեշյանի դեմ բողոքել է եկեղեցում բարձրաձայն Աստվածաշունչ կարդալով։  Աթեշյանի հրամանով կնոջը հանել են եկեղեցուց, այնուհետեւ իրավապահները նրան ուղեկցել են ոստիկանական բաժանմունք, որտեղ կինը բացատրագիր գրելուց հետո ազատ է արձակվել։

ֆինանսների նախարարության  2017 թվականին կատարած աշխատանքը՝  պետական բյուջեի կառուցվածքը, հարկաբյուջետային քաղաքականությունը  հայտնվել է լրագրողների ուշադրության կենտրոնումՆախորդ տարի ֆինասների նախարարությունը եղել է պահպանողական ծախսեր կատարելու կողմնակիցԵրբ կբարձրանա աշխատավարձն ու կենսաթոշակը պարզել է իմ գործընկեր Գրիգոր Գևորգյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներիը տարածաշրջան կատարած այցից հետո տարածել էին հայտարարություն: Համանախագահները հիշեցրել են, որ փետրվարի 7-ին այցելել են Բաքու, հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ փետրվարի 9-ին Երևանում հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Համանախագահները հանդիպել են նաև երկու երկրի արտաքին գործերի նախարարների հետ: Փետրվարի 9-ից 11-ն այցելել են նաեւ Լեռնային Ղարաբաղ հանդիպելու դե-ֆակտո իշխանության հետ, եղել են Զանգելանի, Կուբաթլուի, Աղդամի, Լաչինի և Քելբաջարի շրջաններում: Հանդիպումներին ներկա է եղել նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել զերծ մնալ սադրիչ հայտարարությունից և գործողությունիցԽորհրդարանական ուժերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը չի գոհացրել: Այն հասցեական չէ,- պնդել են նրանք

Ադրբեջանի նախագահի ընտրությունը նախատեսվածից ավելի վաղ անցկացնելու Իլհամ Ալիևի որոշումը Հայաստանի մեկնաբանելու խնդիրը չէ, - այսօր Երևանում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ մամուլի ասուլիսից հետո: Անդրադառնալով հարցին, որ որոշ փորձագետներ Ադրբեջանի նախագահի ընտրությունը ապրիլին անցկացնելու որոշումը կապում են Ղարաբաղի խնդրի լուծման արագացման Ադրբեջանի ցանկության հետ ՝ Սերժ Սարգսյանն ասել է. Չեմ հավատում, որ հանկարծ Ադրբեջանում մի անհագուրդ ցանկություն է առաջացել ԼՂՀ խնդիրը լուծելու: Սերժ Սարգսյանը նաև զառանցանք է համարել Ադրբեջանի անուրջները՝ Երևանը կամ Զանգեզուրը գրավելու մասին: Բուլղարիայի նախագահն իր հերթին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով:

ՀՀԿ Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում հանդիպել է Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումն ընթացել է դռնփակ և տևել ավելի քան երկու ժամ: Արմեն Սարգսյանը հայտնել է, որ հանդիպումն անցել է բաց ու անկաշկանդ մթնոլորտում: Քննարկվել են քաղաքականտնտեսական, նաեւ սոցիալական, իրավական և  հանրությանը մտահոգող բազմաթիվ կարևորագույն հարցեր: Նախագահի ՀՀԿ-ի թեկնածուն հայտնել է, որ պատրաստ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որը կկայանա  առաջիկայում: Արմեն Սարգսյանի հետ մոտակա  օրերին առանձին հանդիպում կունենա  նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։