Items filtered by date: Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017

Կենտրոն հեռուստաընկերության անձնակազմը՝ Գագիկ Ծառուկյանի և Ծառուկյանների ընտանիքի գլխավորությամբ երեկ մեծ շուքով տոնել է հեռուստաընկերության հիմնադրման 15 տարին: Տոնական միջոցառմանը ներկա են եղել քաղաքական և հասարակական գործիչներ, սպորտի և մշակույթի երախտավորներ, գործընկեր հեռուստաընկերությունների ղեկավարներ և շոու բիզնեսի հայտնի դեմքեր: Տոնական միջոցառումը մեկնարկել է Կենտրոն հեռուստաընկերության գործունեության 15 տարվա մասին պատմող ֆիլմով, ինչից հետո Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է հեռուստաընկերության հնաբնակներին, ամենավարկանիշային հաղորդումների հեղինակներին և լավագույն աշխատակիցներին: Շնորհավորելով Կենտրոնի աշխատակազմին հոբելյանական տարեդարձի կապակցությամբ՝ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ անցած 15 տարում հեռուստատեսությունը զարգացել է, համալրվել բազմաբովանդակ հաղորդաշարերով, եղել լրատվական, քաղաքական ուղղվածության հաղորդումների առաջատարներից մեկը: Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ պարգևատրված բոլոր աշխատակիցները ընտրվել են բացառապես արդարության սկզբունքով: Հաշվի է առնվել հաղորդումների դիտողականությունը, հանրության վերաբերմունքը և իհարկե, նվիրված ու սրտացավ աշխատանքը:

Ռուսաստանի 2018-2020 թթ․ պետբյուջեի նախագծի համաձայն առաջարկվում է 50 անգամ փոքրացնել օնլայն առևտրի այն նվազագույն ծավալը, որից մաքսատուրք չի գանձվում: Ռուսաստանի օրենսդրության համաձայն, յուրաքանչյուր ամիս օնլայն առևտրի միջոցով հնարավոր է առանց մաքսի երկիր ներմուծել 1000 եվրոյին համարժեք ապրանք: Դմիտրի Մեդվեդևի կառավարությունն առաջարկում է 2018 թ․հուլիսի 1-ից այդ շեմն իջեցնել 20 եվրոյի: Ռուսական նախաձեռնությունը մտահոգել է օնլայն գնումներով զբաղվող հայկական կազմակերպություններին:

2017թ․առաջին կիսամյակին Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է 5.9 %, առաջին 8 ամսվա տվյալով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5,5 %, իսկ օտարերկրյա ներդրումների ծավալն աճել է,- պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքը ներկայացնելիս այսօր հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Լավատես նախարարի կարծիքով՝ մեր երկրի տնտեսական զարգացման միտումները խոսում են այն մասին, որ ապագայում Հայաստանում ավելի շատ ներգաղթ է լինելու, քան արտագաղթ:

 Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենքի նախագիծը տարաբնույթ քննարկումների է տեղիք է տվել: Նախագծի վերաբերյալ կարծիք հայտնողները երկու խմբի են բաժանվել՝ կտրականապես դեմ և կողմ: Փաստաբանների պալատում այսօր անցկացվել է նախագծի վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից, ոստիկանությունից և ՄԻՊ գրասենյակից: Պալատի նախագահը նշել է, որ ոչ թե նախագծին է դեմ, այլ նախագծում տեղ գտած որոշ ձևակերպումներին ու դրույթներին:

Կենտրոն հեռուստաընկերության անձնակազմը՝ Գագիկ Ծառուկյանի և Ծառուկյանների ընտանիքի գլխավորությամբ երեկ մեծ շուքով տոնել է հեռուստաընկերության հիմնադրման 15 տարին: Տոնական միջոցառմանը ներկա են եղել քաղաքական և հասարակական գործիչներ, սպորտի և մշակույթի երախտավորներ, գործընկեր հեռուստաընկերությունների ղեկավարներ և շոու բիզնեսի հայտնի դեմքեր: Տոնական միջոցառումը մեկնարկել է Կենտրոն հեռուստաընկերության գործունեության 15 տարվա մասին պատմող ֆիլմով, ինչից հետո Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է հեռուստաընկերության հնաբնակներին, ամենավարկանիշային հաղորդումների հեղինակներին և լավագույն աշխատակիցներին: Շնորհավորելով Կենտրոնի աշխատակազմին հոբելյանական տարեդարձի կապակցությամբ՝ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ անցած 15 տարում հեռուստատեսությունը զարգացել է, համալրվել բազմաբովանդակ հաղորդաշարերով, եղել լրատվական, քաղաքական ուղղվածության հաղորդումների առաջատարներից մեկը: Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ պարգևատրված բոլոր աշխատակիցները ընտրվել են բացառապես արդարության սկզբունքով: Հաշվի է առնվել հաղորդումների դիտողականությունը, հանրության վերաբերմունքը և իհարկե, նվիրված ու սրտացավ աշխատանքը:

Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017 13:34

Եվրոմոթորսը ճանաչվել է լավագույն ապրանքանիշ

Կայացել է համազգային վստահության խորհրդի ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը: 7-րդ տարին է արդեն սոցոլոգիական ու փորձագիտական հետազոտությամբ որոշվում են տարվա լավագույն ապրանքանիշներն ու հանրային ծառայողները: Այս տարի մրցանակի է արժանացել նաև Եվրոմոթորս ընկերությունը, որը արդեն մի քանի տարի է Մուլտի գրուպ կոնցերնի գործընկերն է Հայաստանում:

Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017 08:51

Էպիկենտրոն 18.10.2017

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017 08:51

Ուրվագիծ 18.10.2017

Published in Ուրվագիծ
Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017 08:51

Կենտրոնի առավոտը 18.10.2017

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։