Items filtered by date: Ուրբաթ, 02 Հուլիսի 2021
Ուրբաթ, 02 Հուլիսի 2021 22:01

Էպիկենտրոն 02.07.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 02 Հուլիսի 2021 20:30

Անցուդարձ 02.07.2021

Published in Անցուդարձ
Ուրբաթ, 02 Հուլիսի 2021 19:09

Ամառային զորակոչը շարունակվում է

Հանրապետական հավաքակայանից այսօր բանակ է ճանապարհվել նորակոչիկների հերթական խումբը: Տղաները մարտական ոգով են պատրաստվում համալրել Հայաստանի զինված ուժերը:

 

Մեր երկրում Չինաստանի դեսպանը հերքել է Ադրբեջանից տարածվող լուրերը, թե Բաքվում Չինաստանի դեսպանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծում կարևոր ներդրումային քայլ է համարել Զանգեզուրի միջանցքը: Ֆան Յունն ընդգծել է, որ այդ հայտարարությունը ճշտել է Ադրբեջանում իր գործընկերոջ հետ: Հայաստանում Չինաստանի դեսպանը հույս է հայտնել նաև, որ գերիների վերադարձը չի ուշանա:

 

«Հայաստան» դաշինքը ներկայացրել է ՍԴ դիմելու իր հայցի մանրամասները: Դիմումը բաղկացած է 12 կետից և վերաբերում է 88 հազար ձայնի: Քաղաքական ուժն այսօր բարձր դատարան է դիմել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ երկրորդ փուլ նշանակելու պահանջով: Ընտրությունների արդյունքները վիճարկելու համար ՍԴ են դիմել նաև «Զարթոնք», «Հայոց «Հայրենիք» կուսակցությունները և «Պատիվ ունեմ» դաշինքը:

Այս տարվա հունիսի երկրորդ կեսին հանրապետության մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանի պատմական ամենաբարձր ցուցանիշներն են գրանցվել: Պատճառը հուլիսին սպասվող տաք օդային հոսանքների ավելի վաղ ներթափանցումն է հանրապետության տարածք: Ըստ մասնագետների՝ երկրում դիտված այս անոմալ շոգը ջրասակավության պատճառ է դարձել: Ջրամբարների լցվածության մակարդակն էլ զիջում է նախորդ տարիների ցուցանիշներին:

 

Տարածքային կառավարման մասին օրենքի նոր փոփոխությամբ՝ մարզպետները հաշվետու են լինելու ոլորտը համակարգող փոխվարչապետին: Ըստ  ընդդիմադիրների՝ օրենքն ընդունվել է Սուրեն Պապիկյանի պաշտոնը բարձրացնելու, նրան վարձահատույց լինելու համար: «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ  Արսեն Բաբայանը «էպիկենետրոն»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ փոփոխությունը միջամտություն է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գործունեությանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։