Items filtered by date: Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2020
Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2020 22:06

Էպիկենտրոն 24.08.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2020 20:00

Դրայվ նյուզ 23.08.2019

Published in Դրայվ նյուզ

«Ձյունիկ սառնարան» ընկերության «բազմաչարչար» շենքն այսօր կրկին պայթեցվել է՝ արդեն չորրորդ անգամ: Սովորականի պես պայթյունից հետո շենքը նորից կանգուն է մնացել: Սակայն այն պահին,երբ տեղում աշխատող լրագրողները,փրկարարներն ու ոստիկանները մոտեցել են շենքին,նկատել են,որ այն դանդաղ փուլ է գալիս: Անսպասելի քանդված շենքի մոտից հավաքվածները հասցրել են փախչել: Տուժածներ չկան:

«Կամք» հասարակական նախաձեռնության անդամներն այսօր իրազեկող ավտոերթ, ապա բողոքի ակցիա են իրականացրել ԿԳՄՍ նախարարության դիմաց: Խմբի անդամները պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Ակցիայի մասնակիցները դեմ են նախարարության մի շարք ծրագրերի և համոզված են, որ Լանզարոտեի կոնվենցիան դպրոցներում չպետք է տեղ ունենա: Ակտիվիստները, «թույլ չենք տա կործանել մեր կրթական համակարգը» կարգախոսով, կոչ են արել քաղաքացիներին միանալ իրենց նախաձեռնությանը:

Գերագույն դատարան ստեղծելու հարցը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ներառելու որոշումն արժանանացել է հանրային բուռն արձագանքի: Ի՞նչ կտա Հայաստանի արդարադատության համակարգին սահմանադրական և վճռաբեկ դատարանների միավորումը: Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ,արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի կարծիքով՝ առաջարկվող փոփոխությամբ երկիրը կունենա իրավական անվտանգության ավելի բարձր մակարդակ: Սահմանադրագետ Գոհար Մելոյանն էլ այն համոզմանն է, որ իշխանությունն այսպիսով փորձում է լուծել յուրային սահմանադրական դատարան ունենալու հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում վարչպետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորների հետ : Նիստում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մեր երկրում ընթացող դատաիրավական և կրթության ոլորտներում սպասվող փոփոխություններին, նաև կորոնավիրուսին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցերին չի պատասխանել:

Մայրաքաղաքի Աղբյուր Սերոբի 7 հասցեի բնակիչները հերթական բողոքի ակցիան են իրականացրել իրենց բակի տարածքում կատարվող շինարարության դեմ: Նրանք հայտարարում են,որ շինհրապարակի տարածքում նախկինում մանկապարտեզ է եղել, իսկ շենքի հետնամասի հանրային տարածքը բնակիչների համար զբոսայգի է եղել: Մտավախություն կա, որ բարձրահարկի կառուցման դեպքում երեխաները կզրկվեն խաղահրապարակից, կփակվի շենք հասնող արևի լույսը: Երևանի քաղաքապետից արձագանքել են, որ բարձրահարկ շենքի կառուցումը «ծայրից ծայր համապատասխանում է քաղաքաշինական նորմերին»:

Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Անկախությունը մեր պետության այլընտրանք չունեցող հիմնասյունն է և մեզանից յուրաքանչյուրն իր սրբազան պարտքը պետք է համարի այն պահելն ու պահպանելը»,- նշել է ԲՀԿ ղեկավարը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։