Items filtered by date: Հինգշաբթի, 25 Հունիսի 2020
Հինգշաբթի, 25 Հունիսի 2020 22:00

Էպիկենտրոն 25.06.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 25 Հունիսի 2020 20:15

Անցուդարձ 25.06.2020

Published in Անցուդարձ

Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկել է Կառավարության 2019 թ-ի բյուջեի կատարողականը: Ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը», նիստին չի մասնակցել, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը քննադատության է արժանացրել է Կառավարության կատարողականը: Էդմոն Մարուքյանը, խոսքն ուղղելով երկրի վարչապետին, մտահոգություն է հայտնել վերջին շրջանում ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումների և քաղաքական հետապնդումների վերաբերյալ: Նիստի օրակարգում է եղել նաև գույքահարկի բարձրացման մասին կառավարության ներկայացրած աղմկահարույց նախագիծը, որով ավելացվելու է քաղաքացիների հարկային բեռը, իսկ մոտ 500 հազարից ավելի քաղաքացի դառնալու է հարկատու:

Հայանիստի բնակիչներն այսօր հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով լուծել գրեթե 3 ամիս շարունակվող տրանսպորտի խնդիրը: Բնակիչներն ավելի վաղ նամակով դիմել էին նաև վարչապետին, կառավարությունից պատասխան էր ստացվել, որ խնդրի հասցեատերն իրենք չեն: Ակցիայի մասնակիցների հետ այսօր հանդիպել է քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետը: Ի՞նչ է որոշվել քննարկման ընթացքում , տեղյակ է Նազելի Ստեփանյանը:

«Համավարակը շարունակում է մնալ ընթացիկ ամենամեծ պրոբլեմը և մյուս խնդիրները ծագում են հենց այստեղից»,- կառավարության հեթական նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետը: Առողջապահության նախարարը ներկայացրել է վերջին օրերի վիճակագրությունը և տեղեկացրել է, որ վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղ կա, որոնք, սակայն, շատ արագ կարող են զբաղեցվել: Նիստի ժամանակ կառավարությունը հաստատել է հակաճգնաժամային 22-րդ միջոցառումը, որի շրջանակում շահառուներին կտրվի 68 հազար դրամ միանվագ օգնություն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ներկայացրել է շահառուների ցանկը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հետ են վերցրել երկրորդ նախագահի անունից ՍԴ ներկայացված դիմումները: Պատճառն,ըստ փաստաբան Արամ Վարդևանյանի, այն է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որպես ՍԴ չդիմելու նախապայման, մատնանշել էր 2-րդ նախագահի գործը: «Քոչարյանը հստակ դիրքորոշում է հայտնել, որ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման համար խոչընդոտներ պետք է առաջանան, ապա նա պետք է պահանջի, որ իր փաստաբանները հետ վերցնեն դիմումները»,- նշել է պաշտպան Արամ Օրբելյանը: ԼՀԿ-ն Քոչարյանի պաշտպանների այսօրվա քայլը համարել է քաղաքական՝ նշելով, որ դիմումը հետ վերցնելով գործը չի դադարում քննվել ՍԴ-ում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։