Items filtered by date: Շաբաթ, 20 Հունիսի 2020
Շաբաթ, 20 Հունիսի 2020 22:15

Էպիկենտրոն 20.06.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Գագիկ Ծառուկյանի դեմ գործողություններին զուգահեռ այս օրերին նկատվում են նրա բարի համբավը արատավորելու փորձեր, որոնք նպատակ ունենք ստվեր նետել ԲՀԿ նախագահի հեղինակության վրա: Եվ սա այն դեպքում, երբ գործունեության առաջին իսկ տարիներից Գագիկ Ծառուկյանը մեծ դերակատարում է ունեցել տարբեր ոլորտների զարգացման գործում: Միայն վերջին 15 տարիների ընթացքում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն ահռելի միջոցներ է ուղղել բազմաթիվ խոշոր ծրագրերի իրագործմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում և Սփյուռքում: Մանրամասները՝ տեսանյութում:

ԽՄԿԿ-Կոմունիստական կուսակցությունների միության կենտրոնական խորհուրդը, որի կազմում ներառված են հետխորհրդային տարածքի շուրջ 2 տասնյակ կումունիստական կուսակցություններ, իր մտահագությունն է հայտնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման կապակցությամբ: ՌԴ Կոմունիստական կուսակցության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանի իշխանությունը հաշվեհարդար է տեսնում մի անձի նկատմամբ, որը ձեռք է բերել Հայաստանի ժողովրդի հեղինակությունն ու հարգանքը, հանդես է եկել արդարացի և կառուցողական քննադատությամբ:

 

«Ֆրանկո Ֆերարա» միջազգային երաժշտական ակադեմիայի հիմնադիր տնօրեն, աշխարհահռչակ երաժիշտ Անտոնիո Կոնսալեսն իր զորակցությունն է հայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: «Հուսով եմ, որ այս օրերի իրադարձությունները կհանգուցալուծվեն հօգուտ Գագիկ Ծառուկյանի և Հայաստանի բարօրության»,- իր տեսաուղերձում նշել է իտալացի հանրահայտ երաժիշտը: Նա հաճույքով է հիշել Հայաստան կատարած իր վերջին այցը, որի ժամանակ Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում արժանացել էր Գագիկ Ծառուկյանի ջերմ ընդունելությանը: Անտոնիո Կոնսալեսն այդ ժամանակ հենց կոմբինատի տարածքում հանդես էր եկել մենահամերգով՝ ներկայացնելով արտասահմանցի և հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը, որին մասնակցել է նաև վարչապետը: Օրակարգում են եղել ներքաղաքական վերջին զարգացումներն ու ՍԴ-ի վերաբերյալ նախագիծը: Նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, փոխարենը դա արել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակամանն ու հաջորդ շաբաթ սպասվող ԱԺ արտահերթ նիստին, որի օրակարգում լինելու է նաև ՍԴ-ի մասին աղմկահարույց օրինագիծը:

Ինչու՞ են մեր համաքաղաքացիները ձախողված համարում կառավարության հակահամաճարակային քաղաքականությունը և ի՞նչ սխալներ է, ըստ նրանց, թույլ տվել իշխանությունը կորոնավիրուսի դեմ պայքարում: «Էպիկենտրոն»-ը շարունակում է հարցումները Երևանում և հանրապետության տարբեր մարզերում: Բնակիչները պատասխանել են նաև հարցին, թե տեսնու՞մ են արդյոք հեղափոխությունից հետո դրական փոփոխություններ և որքանո՞վ է նոր իշխանությունը արդարացրել ժողովրդի ակնկալիքները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։