Items filtered by date: Հինգշաբթի, 13 Փետրվարի 2020
Հինգշաբթի, 13 Փետրվարի 2020 22:05

Էպիկենտրոն 13.02.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 13 Փետրվարի 2020 20:15

Անցուդարձ 13.02.2020

Published in Անցուդարձ

«Հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա»,- այսօր Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից առաջ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով երկու երկրների հետաքրքրությունների տարբեր ասպեկտներին՝ Փաշինյանն ընդգծել է, որ Գերմանիան Հայաստանի համար խորհրդարանական կառավարման կարևոր ու հաջողված մոդել է: Կանցլերն իր հերթին նշել է, որ Հայաստան-Գերմանիա հարաբերություններն ինտենսիվ զարգանում են և ավելացրել, որ Հայաստանում ներկայումս տեղի են ունենում մեծ փոփոխություններ՝ այդ թվում իրավական համակարգում: «Դա այնքան էլ դյուրին գործընթաց չէ, բայց մենք ցանկանում ենք ձեզ ամենայն հաջողություն ձեր այդ քայլերում»,-հայտարարել է Անգելա Մերկելը:

Սիրիայի խորհրդարանն այսօր միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Հալեպում հրապարակվող «Գանձասար» շաբաթաթերթը հայտնել է, որ Հայոց Ցեղասպանությունը դատապարտող նախագիծը ներկայացրել են Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի անդամները: Հայաստանում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը հայտարարել է, որ Հայոց Ցեղասպանությունն իրականացնողների ժառանգորդները այսօր նույն ոճիրները գործում են Սիրիայի ժողովրդի նկատմամբ՝ ահաբեկիչների ձեռքով:

Մինչև օրակարգում մնացած հարցերի քննարկումը պատգամավորներն ընդունել են նախօրեին քննարկված բոլոր նախագծերը: Նիստին մասնակցել է նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, ում պատգամավորները ոլորտային տարաբնույթ հարցեր են ուղղել՝ ցերեկային չվերթներից մինչև Արցախի օդանավակայանի շահագործում: Խորհրդարանականները քննարկել են նաև մեծ աղմուկ բարձրացրած հակածխախոտային նախագիծը: Այն կոշտ քննադատության է արժանացրել միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Իսկ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանը» նախաձեռնությունը որակել է ուշացած:

Կառավարությունը պետական բյուջեից գումար է փոխանցել 2018-ի ԱԺ արտահերթ ընտրություններում քվեների 3 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցություններին: Սկսվել է ավանդների փոխհատուցումը 1935 և 1936 թթ.. ծնվածների համար: Գործադիրը ընդունել է նաև մի նախագիծ, ըստ որի՝ երեխայից հրաժարվելու համար ծնողին պարտադրելիս, համոզելիս կամ վիճակն օգտագործելիս հրահրողը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել: ՏՄՊՊՀ-ի նախագահը խոսել է «Բիլայն»-ի և «Յուքոմ»-ի հնարավոր առքուվաճառքի մասին: Նա ասել է, որ դրանց միավորումից ոլորտում կմեծանա կենտրոնացվածությունը:

Որո՞նք են Հայաստանում ձվի գնանկման պատճառները: Խորհրդարանում՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, հյուրընկալել են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին, լսել նրա հիմնավորումները: «Ձվի ինքնարժեքը 20-25 դրամ է, որն աննախադեպ է»,- ասել է Գևորգյանը: Նա հերքել է մամուլում տեղ գտած լուրերը, թե ներմուծումն է ձվի գնանկման պատճառը: Վերջին ամիսներին Հայաստան ձու չի ներմուծվել: Գնանկման հիմնական պատճառն, ըստ նախնական տվյալների՝ գերարտադրությունն է, ինչն էլ հիմա հանձնաժողվում ուսումնասիրում են:

Հայաստանն Արցախին կապող 2 ճանապարհները ձնաբքի պատճառով երկար ժամանակ փակ են եղել. փրկարարները արգելափակումից դուրս են բերել հարյուրավոր մեքենաներ: Սիսիան-Գորիս միջպետական ավտոճանապարհին բքի հետևանքով արգելափակված քաղաքացիները ստիպված են եղել գիշերել դպրոցների, մանկապարտեզների, զորամասերի, անգամ ռազմական ոստիկանության շենքերում: Ճանապարհն այսօր կեսօրից հետո բացվել է: Իսկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհից, որը դժվարանցանելի է, երեկ դուրս է բերվել մոտ 250 ավտոմեքենա՝ 1000 ուղևորով:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։