Items filtered by date: Երեքշաբթի, 06 Հոկտեմբերի 2020

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը, բաց նամակով դիմել է Ֆրանսիայի նախագահն: Նա Էմանուել Մակրոնին խնդրել է ճանաչել Արցախի անկախությունը:«Վերջին օրերը ամբողջ հայ ազգի համար լի էին ցավով ու խոր անհանգստությամբ: Հայ ժողովրդին դարձյալ վտանգ է սպառնում և ինչպես 1915-ին, այսօր ևս նա ստիպված է պայքար մղել իր գոյության համար»,-Մակրոնին ուղղված նամակում նշել է Նիկոլա Ազնավուրը:

 

Ադրբեջանում բնակվող թալիշ ակտիվիստները կոչ են անում իրենց հայրենակիցներին չմասնակցել հայերի դեմ բախումներին: Նրանք մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրմամբ և թալիշներին ռազմաճակատ ուղարկելու Ադրբեջանի կառավարության համակարգված ջանքերով: Թալիշ ակտիվիստները հայտարարություն են տարածել, որը հրապարակվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի «Թաշիստան մեդիա»-ին պատկանող էջում։ «Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, քանի որ դա կհանգեցնի միայն խնդիրների գալիք սերունդների համար»,-նշված է հայտարարությունում:

13 կուսակցություններ գրությամբ դիմել են գլխավոր դատախազին՝ առաջարկելով վերանայել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորման մասին որոշումը: Հաշվի առնելով պատերազմական վիճակը և ԲՀԿ նախագահի ավանդը երկրի պետականաշինության, բանակաշինության և բարեգործական ոլորտներում, ինչպես նաև ունեցած միջազգային մեծ կապերը՝ 13 քաղաքական ուժերը գտնում են, որ Գագիկ Ծառուկյանին կալանքում պահելը չի բխում Հայաստանի և Արցախի շահերից:Հայտարարությունը ստորագրել են «Ազգային Օրակարգ», ԱԻՄ, «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», Դեմկուս, ՀՅԴ, «Հայրենիք», «Հանուն սոցիալական արդարության», «Մեկ Հայաստան», «Քրիստոնեա-դեմոկրատական», «Դեմոկրատական այլընտրանք», «Ազգային անվտանգություն», «Ազգային համաձայնություն» կուսակցությունները:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։