Առավոտյան մեկնարկել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Վիետնամ: Մայրաքաղաք Հանոյում Հայաստանի ղեկավարը նախ մասնակցել է արարողակարգային միջոցառումների: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ: «Մենք տպավորված ենք Վիետնամի տնտեսական առաջընթացով, մակրոտնտեսական ցուցանիշներով: Վիետնամը լուրջ տնտեսություն ունեցող երկիր է, որի հետ գործակցությամբ հետաքրքրված են աշխարհի բոլոր տարածաշրջանների երկրները»,- ասել է մեր երկիր ղեկավարը: Կողմերը հաստատել են, որ այս տարվա հոկտեմբերին Երևանում կկայանա հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ հանդիպումը , որի ընթացիքում նաև բիզնես-ֆորում է նախատեսված:
Աշխատանքային այցով Արցախում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Երեկ Արցախի նախագահի հետ նրա հանդիպումը տևել է մոտ երեք ժամ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում՝ հայկական 2 պետությունների գործակցությանը վերաբերող հարցեր: Այսօր հանդիպում է կայացել նաև Արցախի արտաքին գործերի նախարարությունում. ստորագրվել է երկու նախարարությունների 2019-2020 թվականների խորհրդակցությունների պլանը: Օրակարգի համաձայն, Զոհրաբ Մնացականյանը հանդիպումներ ունի նախատեսված նաև Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, Ադրբեջանից՝ հայ փախստականների Արցախի միության ներկայացուցիչների, Արցախի թեմի առաջնորդի հետ:
Օշականի հնամենի կամրջի հարևանությամբ տեղակայված լողավազանը, որը «ցնցել էր» համացանցը, այսօր արդեն ապամոնտաժվել է: Քաղաքացիները չեն բողոքել, սակայն ապամոնտաժումը արդարացված է, քանի որ շինությունն ապօրինի է: «Էպիկենտրոնի» նկարահանող խումբն այցելել է Օշական և տեղում ծանոթացել իրավիճակին:
Ինչպե՞ս են նշում Սահմանադրության օրը մեր համաքաղաքացիները: «Էպիկենտրոնը» շրջել է մայրաքաղաքի փողոցներով, զրուցել բնակիչների հետ: Շատերը տեղյակ են , թե տոնացույցում ինչ օր է հուլիսի 5-ը , սակայն տոնը քչերն են նշում: Երևանը նույնպես տոնական տեսք գրեթե չի ստացել: Սահմանադրության օրը՝ ոչնչով չի առանձնացել օրացույցի մյուս օրերից:
Արցախում շարունակում են կոփել ու հայրենիքի պաշտպանության գործին նախապատրաստել նախազորակոչային տարիքի պատանիներին: Դա իրականացվում է ոչ միայն դպրոցական ծրագրով, այլ նաև տարբեր գերատեսչությունների, մասնավորապես պաշտպանության բանակի ներգրավմամբ: Ամառային այս օրերին հատկապես արդիական են ճամբարային հավաքները: «Ասպետ» ռազմամարզական ճամբարը հին ու բարի ավանդույթով հյուրընկալում է Արցախի պատանիներին ու նաև Երևանում գործող կրթական հաստատությունների սաներին:
Ընդունվելուց հետո՝ 24 տարվա ընթացքում, Հայաստանի Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է, փոփոխության մեկ փորձ էլ անհաջողությամբ է ավարտվել: 1995-ին ընդունված Սահմանադրությունը ընդդիմադիրների պնդմամբ լեգիտիմ չէր: Հաջորդ երկու նախագահների օրոք արված փոփոխությունները որոշ մասնագետներ որակում են ավելի անհաջող: Ի՞նչ ճանապարհ է անցել Հայաստանի Մայր օրենքը՝ կպատմի Աիդա Կարապետյանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv