Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը կազմակերպել են հունիսմեկյան ավանդական միջոցառում, որն, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ էականորեն փոխել է իր ձեւաչափը: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ՝ այս տարի միջոցառումն ավելի լայն շրջանակ է ընդգրկել, տոնակատարությունը անցկացվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում, մասնակցել են մանկատների սաներ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ եւ սիրիահայ մանուկներ: Աննախադեպ այս միջոցառմանը ներկա են եղել անվանի մարզիկներ, ինչպես նաեւ Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը: Տոնական ծրագրում ընդգրկված են եղել երեխաների պաշտպանության օրվան նվիրված երգեր, պարեր, մարզական ցուցադրություններ, ակրոբատիկ համարներ: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ նշելով, որ մանուկները պետք է մշտական հոգածության ներքո գտնվեն:

Երեխաների տոնը մեծ շուքով է նշվել նաև Արմավիրի մարզում: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ մարզկենտրոն Արմավիրում և հարակից համայնքներում փոքրիկների համար կազմակերպվել են մի շարք տոնական միջոցառումներ: Երեխաները հնարավորություն են ունեցել ամբողջ օրվա ընթացքում անվճար օգտվել բոլոր ատրակցիոններից, զվարճանալ սիրված մուլտֆիլմերի հերոսների հետ, ճաշակել տարատեսակ քաղցրավենիքներ:
Արդեն 9-րդ տարին անընդմեջ Երեխաների պաշտպանության միջազգային օրը Ազատության հրապարակում անցկացվում է «Փոքրիկ վարորդ» մրցույթը: Մանուկների անչափ սիրելի միջոցառումն անցկացվում է Գագիկ Ծառուկյանի անմիջական աջակցությամբ: Հենց ՀԱՕԿ նախագահի կողմից էլ փոքրիկ վարորդներն ստանում են պատվոգրեր, գավաթ, իսկ գլխավոր մրցանակի հաղթողները նաև ավոտեմեքենաներ: Ավանդույթի համաձայն, մրցույթին ներկա է եղել նաև Գագիկ Ծառուկյանը:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հունիսի 3-ին պատրաստվում է դիմել Վերաքննիչ քրեական դատարան: Փաստաբանները ցանկանում են մանրամասն տեղեկություններ ստանալ, թե ինչպես է ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, ինչպես նաև Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտերի դեմ դատախազության երկու բողոքներն էլ մակագրվել են նույն դատավորին:
Պարգևել ժպիտ ու երջանկություն բոլոր մանուկներին. յուրաքանչյուր տարի հունիսի 1-ին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը բազմաթիվ միջոցառումներ է անցկացնում Երևանում ու հանրապետության տարբեր մարզերում: Բացառություն չէ նաև Աբովյան քաղաքը, որտեղ արդեն տարիներ շարունակ երեխաներին նվիրված տոնը նշվում է մեծ շուքով: Օրվա գլխավոր հերոսներին հիմնադրամը մատուցել է բազմաթիվ անակնկալներ, իսկ աբովյանցի փոքրիկներին առաջին շնորհավորողը եղել է Գագիկ Ծառուկյանը: