Items filtered by date: Ուրբաթ, 19 Ապրիլի 2019
Ուրբաթ, 19 Ապրիլի 2019 23:07

Էպիկենտրոն 19.04.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիների հարցերին: Վարչապետը կարծիք է հայտնել, որ 100 տոկոսով կատարել է խոստումը, որ իրենց իշխանության պայմաններում արմատախիլ է արվելու պետական ահաբեկչության ցանկացած դրսևորում: Իրագործված խոստումների թվում նա ներառել է նաև յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների 100 տոկոսով երաշխավորված լինելը՝ անկախ քաղաքական հայացքներից: Փաշինյանի խոսքով՝ կատարվել է նաև իր այն խոստումը, որ աշխարհաքաղաքական ռևերանսներ չեն լինելու, Հայաստանն էլ շարունակելու է մնալ ՀԱՊԿ անդամ: Ֆեյսբուքյան լայվի ընթացքում ուշագրավ միջադեպ է գրանցվել: Վարչապետի սենյակ է մտել կրտսեր դուստրը՝ Արփին և հարցրել, թե երբ է Աշոտը՝ եղբայրը, վերադառնալու ծառայությունից: Հարցն անակնկալի է բերել վարչապետին և մի պահ կտրել նրա մտքի թելը: Շարունակելով պատասխանել քաղաքացիների հարցերին՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև «Մարտի 1»-ի պատասխանատուներին դատարանի առաջ կանգնեցնելու խոստմանը: «Կանգնո՞ւմ են, թե՞ ոչ, պատասխանում եմ՝ կանգնում են: 100 տոկոսով չէ, բայց շատ լուրջ տոկոսով կատարվել է»,-ասել է Փաշինյանը:

Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է քաղաքացիների հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2019 թ. փոխարեն սահմանել 2021 թ.:«Այս փոփոխությունը հնարավորություն կտա անխափան կերպով շարունակել քաղաքացիների անձնագրավորման գործընթացը»,- նշել է ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը: Խորհրդարանն այսօր լսել է նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանին, որին այդ պաշտոնում առջադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գևորգյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որից մեկը վերաբերերել է նրան, թե «ում մարդն է ինքը»: Թեկնածուն հարցին պատասխանել է կատակով:

Վերջին ամիսներին Արտակարգ իրավիճակների նախարարությունն աշխատել է մեծ ծանրաբեռնվածությամբ: Սպասարկել են Քարաթափման 29, փլուզման 43 և սողանքների 2 դեպք: Նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր ամփոփել է կատարված աշխատանքն ու ներկայացրել առաջիկա ծրագրերը: Նա հայտնել է, որ շուտով կառույցը կհամալրվի 60-ից ավելի հրշեջ մեքենաներով: Աշխատանք է տարվում շարքային անձնակազմի աշխատավարձերի բարձրացման համար: Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձել է նաև Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին, նշել, որ կատարվածից ինքն անակնկալի չի եկել:

Սամվել Բաբայանն այսօր հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ, խոսել ներքին և արտաքին քաղաքական հարցերի մասին: «Մադրիդյան սկզբունքների հիման վրա հնարավոր չէ Արցախի հիմնախնդիրը կարգավորել»,- հայտարարել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարը: Այդ հարցում նոր մոտեցումներ են պետք: Նա խորհուրդ է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին կանգ առնել և փոխել ուղղությունը: Սամվել Բաբայանն անդրադարձել է նաև հոկտեմբերի 27-ի գործին: Ըստ նրա՝ արդար քննության դեպքում քաղաքական գործիչներից շատերը կհայտնվեն ճաղերի հետևում: Նա պնդել է, որ Նաիրի Հունանյանը խորհրդարան մտնելուց առաջ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել:

Ուրբաթ, 19 Ապրիլի 2019 20:30

Անցուդարձ 19.04.2019

Published in Անցուդարձ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թեմայի վերաբերյալ: Այս ինստիտուտը, Փաշինյանի խոսքով, գողացված ակտիվների վերադարձի գործուն մեխանիզմ է, սակայն քաղաքական վենդետայի գործիք լինել չի կարող: Հանրապետության ղեկավարն ասել է, որ ներդրողներից շատ էմոցիոնալ արձագանքներ է ստանում՝ մարդիկ որևէ տեղում հող ձեռք բերելու համար բախվում են անտրամաբանական գների:

Ուրբաթ, 19 Ապրիլի 2019 19:20

Անցուդարձ 20.04.2019

Published in Անցուդարձ

Խորհրդարանն այսօր քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու» մասին աղմկահարույց նախագիծը: Խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ են քվեարկել նախագծին: Նրանց պնդմամբ՝ օրենքն ամբողջ խորությամբ չի քննարկվել շահագրգիռ բոլոր կողմերի և ոլորտի մասնագետների հետ: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա նշել է, որ եթե իշխող «Իմ քայլը» խմբակցությունը կողմ քվեարկի օրինագծին, ապա ինքն էլ պետք է պատասխանատվություն ստանձնի հետևանքների համար: 

«Ինչո՞ւ մենք պետք է ներմուծենք ցածր որակի ցեմենտ այն դեպքում, երբ մեր գործարաններն ավելի որակյալ ցեմենտ կարող են արտադրել»,- վերջին օրերի խնդրահարույց թեմային է անդրադարձել «Հրազդան Ցեմենտ» ընկերության նախկին տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը: Նա փորձել է պարզել, թե գոյություն ունի՞ ներկրվող ցեմենտի որակը հաստատող փաստաթուղթ: Սակայն, այդ փորձերն ապարդյուն են անցել: Նաիրա Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ կան երկրներ, որոնք սահմանափակում են ցածր որակի ցեմենտի մուտքը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։