Items filtered by date: Շաբաթ, 02 Մարտի 2019
Շաբաթ, 02 Մարտի 2019 20:20

Էպիկենտրոն 02.03.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 02 Մարտի 2019 20:15

Անցուդարձ 02.03.2019

Published in Անցուդարձ

Բռնցքամարտի Հայկական Ազգային ֆեդերացիան շարունակում է աջակցությունը մարզերի բռնցքամարտի մարզադպրոցներին: Սպիտակի ու Վանաձորի մարզադպրոցներին անհրաժեշտ մարզագույք հատկացնելուց հետո Հովհաննես Հովսեփյանի գլխավորած ֆեդերացիան այս անգամ բռնցքամարտի մեծաքանակ մարզագույք է հատկացրել Շիրակի մարզի 4 մարզադպրոցի:

Դեպի Արևմտյան Հայաստան տուրեր կազմակերպող ընկերություններից մեկի տարածած տեղեկության համաձայն՝ Կարսում քանդվել է Եղիշե Չարենցի տունը: Տուրիստական ընկերության հիմնադիրը նշել է, որ հստակ չգիտեն թե քանդված շինությունը Չարենցի տունն է, թե ոչ, բայց այն համարվել է հայ մեծանուն բանաստեղծի տունը, և ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ այցելել են այնտեղ, հարգանքի տուրք մատուցել բանաստեղծի հիշատակին և կիսավեր շինությունում Չարենց արտասանել։ Գրականագետ Դավիթ Գասպարյանի կարծիքով՝ քանդված շինությունը Չարենցի տունը չէ: Որպես հիմնավորում՝ չարենցագետը բերում է բանաստեղծի ստեղծագործություններում առկա տան նկարագրության ու դիրքի մասին հիշատակումները:

Հոբելյանի ու հիշատակի համերգ` նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Մայիսի 26-ին մաեստրոյի 95-ամյակին նվիրված համերգը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` ֆրանսիացի աշխարհահռչակ երաժիշտների եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Հանդիսատեսին նաև անակնկալներ են սպասվում: Կազմակերպիչներն այսօր «Քեզ համար, Հայաստան» համերգից գաղտնիքներ են բացել:

Ինչու՞ ուշացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների հայտարարությունը, և ի՞նչ սպասել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների սպասվելիք պաշտոնական հանդիպումից: Թեմայի վերաբերյալ «Էպիկենտրոն»-ը զրուցել է քաղաքագետներ Թևան Պողոսյանի և Ալեքսանդր Մարկարովի հետ: Փաշինյան – Ալիև հանդիպման հնարավոր թեմաները համանախագահները չեն գաղտնազերծել: Ալեքսանդր Մարկարովի կարծիքով՝ դրանք կա՛մ բացակայում են, կա՛մ քննարկման փուլում են: Ե՞րբ և որտե՞ղ կհանդիպեն երկու երկների ղեկավարները, դեռ հայտնի չէ:

Դպրոցներում՝ հատկապես մարզերի, խնդիրներն անհամեմատ շատ են: Տեսչական մարմինն իրականացրած ստուգումների ընթացքում մի քանի կարևոր շեշտադրում է արել: Ցածր աշխատավարձ, կադրերի պակաս ու մասնագիտության նկատմամբ քիչ հետաքրքրություն: Ի՞նչ լուծումներ են տեսնում մասնագետները կադրերի բանկը համալրելու համար, և ո՞ր դպրոցներում են արձանագրվել ամենաշատ խախտումները. ուսումնասիրության արդյունքները ներկայացրել է հենց տեսչական մարմնի ղեկավարը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 2000 ավտոմեքենա, որոնք կուտակված են եղել Գորիս-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ի հատվածում: Մեքենաներից 400-ը տեղափոխվել է անվտանգ տարածք, իսկ 30 քաղաքացի տեղափոխվել է ՊՆ զորամաս: Այս պահին ավտոճանապարհը միակողմանի բաց է: Արգելափակված է 30-40 մեքենա: ԱԻՆ-ը հորդորում է անվտանգության նկատառումներից ելնելով Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Իրանը մոտ է մեր երկրին ոչ միայն աշխարհագրական, այլ նաև բարեկամական կապերի առումով, և բազմիցս առիթ ունեցել ենք ընդգծել դրանց կարևորությունը: Իրան կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա համոզմունք է հայտնել, որ հայ-իրանական հարաբերությունների առումով նոր հնարավորություններ են բացվել, և մենք ունենք քաղաքական կամք դրանք իրացնելու համար: Մինչև փորձագիտական հանրույթը գնահատական է տալիս Հայաստանի վարչապետի այցին, Իրանում Փաշինյանի ջերմ ընդունելությունը հանգիստ չի տալիս այնտեղ բնակվող ադրբեջանցիներին : Թավրիզի մարզադաշտում ընթացող խաղի ժամանակ ադրբեջանցի երկրպագուներն այրել են Հայաստանի դրոշը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։