Items filtered by date: Երեքշաբթի, 03 Դեկտեմբերի 2019
Երեքշաբթի, 03 Դեկտեմբերի 2019 22:30

Էպիկենտրոն 03.12.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Լարված իրավիճակ Երևանի կենտրոնում. ոստիկանները կոշտ ուժ են կիրառել ցուցարար ուսանողների նկատմամբ: ԿԳՄՍ նախարարի դեմ դաշնակցական երիտասարդների բողոքի ակցիան վերածվել է ծեծկռտուքի: Իրավիճակը լարվել է հատկապես այն բանից հետո, երբ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում պահանջող ուսանողները փորձել են ինքնուրույն բարձրանալ վերև, սակայն բախվել են ոստիկանական պատնեշին: Մի քանի անձ բերման է ենթարկվել: Նրանց վիճակին ծանոթանալու համար ոստիկանական բաժանմունք է այցելել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ գործընկերների հետ:

Համացանցի «աստղ» դարձած, Սիս գյուղի 10-ամյա բնակիչ Սամվել Հովհաննիսյանի խնդրանքը վարչապետին իրականություն է դարձել: Գյուղի գլխավոր ճանապարհն ասֆալտապատված է, Նիկոլ Փաշինյանն այսօր անձամբ է ծանոթացել կատարված աշխատանքներին: «Մենք հիմա ճանապարհ ունենք, հետո գյուղապետի հետ գյուղի բյուջեով մեր երազած գյուղն ենք ստեղծելու: Հիմա այլևս ուրիշ բան չեմ խնդրելու վարչապետից»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սիսի ամենահայտնի բնակիչը: Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Արարատի մարզի Ռանչպար համայնք, որտեղ ներկա է գտնվել նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը:

Խորհրդարանում օրվա երկորդ կեսին պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով: Բարձրաձայնվել են ամենաքննարկվող հարցերը. արդարադատությունից փախչող պաշտոնյաներից մինչև Երևան մտնող ավտոճանապահներին գոյացող խցանումներ: ԲՀԿ-ն 2020թ-ի բյուջեի ծախսերի 46 ծրագիր է ներկայացրել, ոչ մեկը հստակ պատասխան չի ստացել, մտահոգություն է հայտնել Սերգեյ Բագրատյանը: Արման Աբովյանն էլ հակադարձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթներին, որոնք վերաբերում էին Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը:

Երեքշաբթի, 03 Դեկտեմբերի 2019 20:15

Անցուդարձ 03.12.2019

Published in Անցուդարձ

Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ավարտվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այս տարվա վերջին նիստը: Դատարանը մերժել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանի միջնորդությունը՝ սահմանահատման վրա դրված արգելքը վերացնելու մասին: Քոչարյանի պաշտպանները դատարանին միջնորդել են մինչև դեկտեմբերի 10-ը՝ դատավորի արձակուրդ մեկնելը, ևս մեկ նիստ հրավիրել՝ խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար: Դատարանը տեղեկացրել է, որ միայն այս նիստին կարող են միջնորդությունը ներկայացնել: Պաշտպանները, սակայն, տեխնիկապես հնարավորություն չեն ունեցել միջնորդությունը ներկայացնել: Այսպիսով՝ դատական նիստերը կշարունակվեն 2020-ի հունվարին:

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թագաժառանգը Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է, դարձել է բուռն քննարկման առիթ: Քաղաքապետի մամուլի խոսնակը թեև հերքել է այն, սակայն ընդամենը հարցազրույցի մակարդակով, առանց որևէ հիմնավոր փաստերի: Մինչդեռ քաղաքապետի հետ կայացած հանդիպումից ուշագրավ փակագծեր են բացել թագաժառանգ շեյխ Սուլթան Բին Խալիֆա բին Զաիդ Ալ Նահյանի ներկայացուցիչները: Ջաբեր և Ադել ալ Մարզուքի եղբայրները մանրամասներ են ներկայացրել հանդիպումից և հայտնել, թե ի՞նչ է տեղի ունեցել քաղաքապետարանում, և ո՞րն է եղել թագաժառանգի վրդովմունքի ու հիասթափության պատճառը:

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին ներկայացել է ոստիկանություն՝ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա կարմիր ներկ լցնելու համար: Շահեն Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար էր տեղադրել, գրելով՝ «Կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»: Չնայած երեկ ուշ երեկոյան արձանը լվացվել է, սակայն Հարությունյանի արարքը սոցցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել՝ արժանանալով հանրային բուռն քննադատության: Կատարվածը վանդալիզմ է որակել վարչապետի մամուլի քարտուղարը, Հայաստանում ՌԴ դեսպանատունն էլ հանդես է եկել հայտարարությամբ: Միջադեպը դատապարտել են նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները:

ԱԺ-ում այսօր մեկնարկել են հերթական նիստերը, որոնք ըստ ժամանակացույցի՝ վերջինն են այս տարվա ընթացքում: Նախքան բուն օրակարգին անցնելը, քննարկվել են գլխադասային հանձնաժողովներում հավանության չարժանացած հարցերը: Վահե Էնֆիաջյանի առաջարկած կարգավորումները, որոնցով գերակա շահ ճանաչված տարածքների սեփականատերերին ավելի բարձր տոկոսադրույքով փոխհատուցում էր տրվելու, չի ընդունվել: Իշխանությունը, փոխելով սկզբնական դիրքորոշումը, դեմ է արտահայտվել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ մեծ աղմուկ բարձրացրած նախագծին, որով ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարների պաշտոններն առաջարկվում էր դարձնել քաղաքական:

«ՍԴ անդամների վաղաժամ կենսաթոշակի անցնելու մասին օրենքի նախագիծն աբսուրդ է և «Բարգավաճ Հայաստան»-ն օրինագծին դեմ է քվեարկելու»,-ԱԺ-ում հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է քաղաքապետարանի շուրջ բարձրացված աղմուկին, տնտեսական հեղափոխությանը և Հայաստանի ներդրումային հնարավորություններին: Լրագրողները, մեջբերելով ԲՀԿ նախագահի հայտարարությունները, որ Հայաստանում ներդրումների համար բավարար նախադրյալներ չկան, Գագիկ Ծառուկյանին խնդրել են մեկնաբանել նաև Խաչատուր Սուքիասյանի երեկվա հայտարարությունը: Գործարարը, հիշեցնենք, ասել էր, որ այդ հարցում Ծառուկյանի հետ համակարծիք չէ: ԲՀԿ նախագահն, ի պատասխան, պատմել է, որ իր արտասահմանցի գործընկերները՝ Աբու Դաբիի թագաժառանգը և աշխարհահռչակ «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, ցանկացել են Երևանում անվճար հիվանդանոց և հյուրանոցներ կառուցել, սակայն քաղաքապետի և գլխավոր ճարտարապետի հետ կես ժամ տևած հանդիպումից հիասթափված` հեռացել են:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։