×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Շաբաթ, 26 Հունվարի 2019
Շաբաթ, 26 Հունվարի 2019 22:00

Էպիկենտրոն 26.01.2019

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 26 Հունվարի 2019 20:30

Անցուդարձ 26.01.2019

Published in Անցուդարձ

Աշոցքում այսօր բացվել է դահուկավազքի նորակառույց կենտրոն, որը նոր խթան կհանդիսանա Հայաստանում դահուկասպորտի զարգացման համար: Եվրամիության ֆինանսասվորմամբ կառուցված կենտոնը կնպաստի նաև Հայաստանում տուրիզմի զարգացմանը: Դահուկասպորտի հայկական նոր մարզական կենտրոնի բացմանը ներկա են եղել Հայաստանում եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, ինչպես նաև հայկական մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ:

Արդարադատության նախարարությունն օրինագիծ է մշակել, որով առաջարկում է մինչև 7 տարեկան և 7-12 տարեկան երեխաներին տրանսպորոտով փոխադրելիս պարտադիր օգտագործել carseat և ամրակապ: Օրենքի նախագիծն արդեն հասցրել է հարուցել հասարակության մի զանգվածի դժգոհությունը: Carseat-ը երեխաների անվտանգության համար շատ անհրաժեշտ իր է, բայց օրինագիծն ընդունելը դեռ վաղ է և շատ հակասական: Հարցի շուրջ կարծիքները տարբեր են: Ֆեյսբուքահայության մի մասը դեմ է carseat-ի պարտադիր կիրառմանը, կարծելով, որ պետությունն ավելացնում է մարդկանց սոցիալական բեռը: Ոմանք էլ կողմ են, բայց վաղ են համարում օրենքի պարտադրանքը: Նախագծով նախատեսվում է 5000 դրամ տուգանք՝ պահանջին չենթարկվելու համար:

Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանը Երևանը շրջանցող ծրագրեր ու նախագծեր է դիտարկում: Նախատեսվում է մի քանի ճանապարհահատվածների կառուցում, որոնցով կկապվեն Արարատի և Կոտայքի մարզերը, Դավիթաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:

Նույն պահանջով, նույն վայրում: Հերթական բողոքի ակցիան է տեղի ունեցել Կենդանաբանական այգու դիմաց: Նախկին և ներկա աշխատակիցները պահանջել են Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Նրանց են միացել նաև կենդանիների խնդիրներով մտահոգ անձինք: Որպես հրաժարականի պատճառ՝ ակցիայի մասնակիցները մատնանշել են կենդանաբանականի «ցած գլորվող» վարկանիշը, կենդաների անկման դեպքերը:

Հանրապետությունում շարունակվում է ձմեռային զորակոչը: «Ես եմ» ծրագրով զորակոչված երիտասարդներն այսօր իրենց կյանքի կարևորագույն ընտրություններից մեկն ամրագրել են պայմանագրի վավերացմամբ: Այդ ծրագրով զինվորական ծառայության անցնող բոլոր զինծառայողները կծառայեն նույն սահմանամերձ զորամասում: Կենտրոնական հավաքակայանից՝ Հասմիկ Օհանյանի ռեպորտաժը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է պաշտպանության նախարարություն և խորհրդակցություն անցկացրել նախարարության ղեկավար կազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ: «Մեր ամենակարևոր խնդիրը մեր անվտանգության մարտահրավերների սպասարկումն է :Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են և Արցախի պաշտպանության բանակը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Պաշտպանության նախարարը վարչապետին զեկուցել է, որ նախորդ տարիների համեմատ 2018 թվականին՝ հատկապես հունիսից սկսած, առաջնագիծը եղել է բավական հանգիստ: Դա, ըստ Դավիթ Տոնոյանի, պայմանավորված է առաջին հերթին երկրի քաղաքական ղեկավարության ջանքերով և ամրագրված է զինված ուժերի հստակ մարտավարությամբ ու գործողություններով:

Ռուսական «Տ-34» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է նաեւ Հայաստանում:«Ցենտրալ Պարտներշիպ» ընկերության արտադրանքը պատմում է ֆաշիստական Գերմանիայի դեմ խորհրդային երկրների պայքարի մասին: Սա փոքրիկ սիրային պատմություն է՝ համեմված անսպասելի իրադարձություններով:Դերասաններն աշխատել են օրուգիշեր, առանց ընդմիջման եւ արել այնպես, որ ամեն ինչ իրականությանը մոտ լինի: Ֆիլմը ստեղծվել է իրական փաստերի հիման վրա եւ էկրանների մոտ հավաքել 8 միլիոն մարդու:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։