×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Շաբաթ, 12 Հունվարի 2019
Շաբաթ, 12 Հունվարի 2019 20:31

Անցուդարձ 12.01.2019

Published in Անցուդարձ

Էջմիածնում այսօր շարունակվել են Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման դեմ բողոքի ակցիաները: Ցուցարարները նախ ավտոշարասյունով շրջել են քաղաքի տարածքով, այնուհետև փակել Երևան-Էջմիածին ավտոճանապարհը, փակվել են նաեւ ներհամայնքային եւ միջհամայնքային ճանապարհներ: Ցուցարարների հետ բանակցելու են գնացել փոխոստիկանապետը, Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներ: Բողոքի ակցիան ուղեկցվել է կարճատև բախումներով: Թե ինչ առաջարկներ են եղել ցուցարարներին, և ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել պատգամավորների հետ՝ կպատմի ներկայացվող տեսանյութը:

Այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել նաև Հանրապետության 2-րդ քաղաքում: Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության 4-րդ տարելիցի եւ Ջուլիետա Ղուկասյանի մահվան 40-րդ օրվա լրանալու կապակցությամբ քաղաքացիները ակցիա են իրականացրել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զորամասերից մեկի մոտ: Ցույցի մասնակիցները հորդորել են հանրությանը լինել զգոն, իսկ երկրի ղեկավարությանը՝ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ հանցագործությունները կանխարգելելու և մեղավորներին պատժելու նպատակով:

23 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու վերաբերյալ տեղեկությունը մամուլում և սոցիալական ցանցերում բուռն քննարկումների ու քննադատությունների տեղիք է տվել: Ներման մասին տեղեկության շրջանառությունից հետո համացանցում հայտնվել են Իոսիֆ Աղաջանովի սպանության բացառիկ կադրերը, ստորագրահավաք է կազմակերպել ընդդեմ Մհեր Ենոքյանի հնարավոր ազատման: Ցմահ դատապարտյալի կնոջ, փաստաբան, Պետական վերահսկողության ծառայության մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանը անդրադարձել է վերջին օրերին շրջանառվող լուրերին և մեծ զարմանք արտահայտել ստեղծված վիճակի մասին: Իսկ Իոսիֆ Աղաջանովի հայրը պնդում է, որ Մհեր Ենոքյանը մարդասպան է և պետք է ոչ թե ներում շնորհել նրան այլ գնդակահարել:

 

Քաղաքապետարանը պատրաստվում է մաքրել օպերայի տարածքը քարակերտ ու մետաղական կառույցներից: Ազատության պողոտայից օպերա ձգվող սրճարանները քանդելու մասին ծանուցում է ուղարկվել և սրճարանատերերին առաջարկվել է 30-օրյա ժամկետում վարձակալությամբ վերցրած տարածքն ազատել: Քաղաքապետարանը իր այս մտադրությունը պատճառաբանում է տարածքը կանաչապատելու ցանկությամբ, սրճարանատերերն էլ առարկում են, թե այսպես շատերը կմնան գործազուրկ, համայնքը կզրկվի կլորիկ բյուջեից ու փոփոխությունը կազդի զբոսաշրջության վրա: Ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիներն այդ առաջակ-որոշման մասին՝ պատասխանները Աիդա Կարապետյանի տեսանյութում:

Երեկ գիշերը Երևանի Արամի 23 հասցեում փլուզվել է Հայաստանի Փոքրիկ երգիչներ մանկական ֆիլհարմոնիայի շենքի պատը՝ առաստաղի հետ: Ի՞նչ վիճակ է փլուզված պատով պատմամշակութային հուշարձան շենքի տարածքում, և ով է մեղավորը: Այսօր շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել երգչախմբի անդամները: Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները հադես են եկել հայտարարություններով: Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը Արամի 23-ի պատի քանդվելը համարել է խորհրդանշական , քանի որ դա, ըստ պաշտոնյայի, բավականին անկազմակերպ, անտրամաբանական քաշքշուկների հետևանք է եղել: Փլուզման մանրամասներն ու արձագանքը Իզաբելա Հովհաննիսյանի տեսանյությում:

Շաբաթ, 12 Հունվարի 2019 13:30

Էպիկենտրոն 12.01.2019

Published in Էպիկենտրոն

Ի՞նչ պետք է անեն ընտանիքներն` ամուր մնալու համար, տարբեր կարծիքներ են հայտնել Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Շահե քահանա Հայրապետյանն ու հոգեբան Լիլիթ Խաչատրյանը: Նրանք առաջին հերթին կարևոր են համարել ընտանիքում կնոջ դերի պահպանման հարցը: Փոխվել են ժամանակները, անցել են խորհրդային տարիներն, ու այժմ կինն ավելի ազատ է: Բանախոսներն ընդգծել են նաեւ երեխաների դաստիարակության հարցում հոր եւ մոր հավասար դերը, իսկ ազգի պահպանման ամենակարեւոր խնդիրը, նրանց կարծիքով, որդեծնությունն է:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։