Մարտակերտն ապրիլի պատերազմի թատերաբեմն էր: Այս օրերին ակտիվ հրետակոծվում էր Արցախի հյուսիսարեւելքը: Էպիկենտրոնի նկարահանող խումբը եղել է Մարտակերտի դիրքերից մեկում: Այն նույն դիրքում, որտեղ 2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիայի հետեւանքով զոհվեց գնդացրորդ Արմեն Հովհաննիսյանը: Այսօր իրադրությունն այլ է: Սահմանին տեղադրվել են գիշերային տեսադիտարկման սարքեր, որոնք գրեթե է զրոյի են հավասարեցրել Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձը: Թարմացվել են նաեւ զենքերը: Հայ զինվորը ամուր կանգնած է սահմանին եւ ամեն պահի հետեւում է իրենից մոտ 260 մետր այն կողմ գտնվող ադրբեջանական դիրքի շարժին:
Կապի միջոցներ, օտիկաէլեկտրոնային սարքավորումներ, ռոբոտատեխնիկական համալիրներ: Հայկական ռազմարդյունաբերության մեջ հատկապես վերջին տարիներին այս ուղղությունները կարևոր տեղ են զբաղեցնում և ունեն զարգացման մեծ ներուժ ու հեռանկար: Ասվածի ապացույցը հայկական արտադրության Մշուշ և Շղարշ ու օպտիկաէլեկտրոնային ճնշման համակարգի մուտքն է հայկական զինված ուժեր: Հատկապես ապրիլի քառօրյա պատերազմից հետո հայկական զինված ուժերը համալրվում է հակառակորդի կիրառած նոր ու ժամանակակից զինտեխնիկան ու համակարգերը խոցելու համակարգերով:
Յուրաքանչյուր հայ մինչև կյանքի վերջը պետք է երախտապարտ լինի այն հերոսներին, որոնք արյունով պահեցին հայրենի հողն ու նվիրաբերեցին ամենաթանկը, որն ունեին. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ապրիլի պատերազմի հերոսների ընտանիքների անդամների հետ, հայտնել իր զորակցությունն ու լուծում տվել նրանց բարձրաձայնած բոլոր խնդիրներին: «Ոչ ոք ու ոչինչ չի կարող մեղմել կորստի այն մեծ ցավը, որը դուք զգում եք: Սակայն ուզում եմ վստահեցնել, որ որպես ձեր որդի, եղբայր ու հարազատ պատրաստ եմ ուժերիս ներածին չափով լինել ձեզանից յուրաքանչյուրի կողքին»,-հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: Բարեգործական հիմնադրամը հերոսների ընտանիքներին նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերել:

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv