Items filtered by date: Ուրբաթ, 02 Նոյեմբերի 2018
Ուրբաթ, 02 Նոյեմբերի 2018 23:20

Էպիկենտրոն 02.11.2018

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 02 Նոյեմբերի 2018 20:20

Անցուդարձ 02.11.2018

Published in Անցուդարձ

«Հայաստանն ունի մի քանի թեկնածու, որոնք կարող են և կպահպանեն կազմակերպության քարտուղարության բնականոն աշխատանքը»,- այսօր Խորհրդարանում լրագրողներին ասել է Հայաստանի Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը: Պատգամավորները Հայաստանի գլխավոր դիվանագետին հարցեր են ուղղել նաև Իրանի հետ հարաբերությունների, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի երևանյան այցի և արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ:

Նորաբաց բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներն այսօր անդրադարձել են բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի այն հայտարարությանը, թե իբր իրենք կաշառել են որոշ բռնցքամարտիկների, որպեսզի նրանք չմասնակցեն Հայաստանի առաջնությանը: Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ընդգծել է, որ պետք չէ կաշառքը շփոթել մարզական թոշակների կամ պարգևավճարների հետ, որոնք, նրա խոսքով՝ տարիներ շարունակ բացակայել են հայկական բռնցքամարտում:

Երևան Էքսպո ցուցահանդեսային համալիրում այսօր բացվել է ամենամյա Արմպրոդէքսպո 2018 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին այս տարի մասնակցում է ավելի քան 100 ընկերություն Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից և Իտալիայից: Մասնագիտացված ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր նաև փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը , դեսպաններ ու հյուրեր Հայաստանից և արտերկրից: Կառավարության ներկայացուցիչները շրջել են տաղավարաներով, ծանոթացել ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ապրանքատեսականուն, արտադրական, իրացման և արտահանման ծավալներին:

«Արմօյլ» գործարանի կառուցում. էկոլոգիական խնդիրներն ու անվտանգության ռիսկերը» թեմայի շուրջ այսօր քննարկում էր հրավիրվել: Ըստ «Ռիվալ» ընկերության ներկայացուցիչների` 2015 թվականին Եղվարդ քաղաքի հարակից տարածում սկսվել են «Արմօյլ» գործարանի կառուցման աշխատանքներ` առանց ՇՄԱԳ թույլտվության:Գործարանի կառուցումը և հետագա շահագործումը, ըստ նրանց, էկոլոգիական վտանգ կարող է ներկայացնել հարակից բնակավայրերի բնակիչների առողջության և գյուղատնտեսության համար: Քննարկմանը ներկա են գտնվել նաև «Արմօյլ» ընկերության գլխավոր տնօրենն ու փաստաբանը, հիմնավորել իրենց նախաձեռնության օրինականությունը, բացառել մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին վնաս հասցնելու հավանականությունը:

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են 2019 թվականի բյուջեի քննարկումները: Այսօրվա քննարկումներին մասնակցել են ֆինասական բլոկի գերատեսչությունների պատասխանատուները: Ինչպիսի՞ քայլեր են կատարվում ստվերի դեմ պայքարում, արդյոք կփոխվի հարկային քաղաքականությունը և արդյոք Հայաստանի ապրանքային շուկան բաց է ներմուծողների համար: Տնտեսության ամենաօրակարգային հարցերի վերաբերյալ քննարկումները՝ Իզաբելլա Հովհաննիսյանի տեսանյութում:

Գործարար Սիլվա Համբարձումյանն այսօր լրագրողներին պատմել է, թե ինչպես է մետաղական հանք ձեռք բերելու համար 14 մլն դոլար կաշառք տվել ՀՀԿ-ական պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին: Գործն այս պահին ՀՔԾ-ի վարույթում է: Գործով տուժած ճանաչված գործարարը պնդում է, որ 8 մլն դոլարը փոխանցել է մի կնոջ Դուբայի հաշվեհամարի, որից հետո Արամ Հարությունյանի մտերիմները՝ երեք հոգի, մի քանի օրվա տարբերությամբ Դուբայում այդ գումարը մաս-մաս փոխանցել են իրենց հաշիվներին: Սիլվա Համբարձումյանի խոսքով՝ գործում ներքաշված բոլոր անձանց հետ առերեսում եղել է, հարցաքննվել է նաև պատգամավորը: Այս պահի դրությամբ չի հարցաքննվել միայն Սևանի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանը, որն ըստ տուժածի, կանխիկացրել է այդ գումարի մի մասն ու փոխանցել պատգամավորին:

Ուրբաթ, 02 Նոյեմբերի 2018 16:30

Մուլտիկնիկ 02.10.2018

Published in Մուլտիկնիկ

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հերթական անգամ հանդես է եկել սոցիալական խոշորամասշտաբ նախաձեռնությամբ: Ուշադրության առանցքում կրկին սոցիալապես ծանր պայմաններում ապրող քաղաքացիներն են: Նրանց նամակներն, ուղղված հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանին, անարձագանք չեն մնացել: Երևանում ու մարզերում բնակվող հարյուրավոր քաղաքացիների հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։