Խորհրդարանում այսօր մեկնարկել են 2019 թվականի գլխավոր ֆինանասական փաստաթղթի՝ պետական բյուջեի նախագծի քննարկումները: Հիմնական զեկուցող ֆինանասների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն ասել է, որ հաջորդ տարվա բյուջեի կազմման վրա երկրում տեղի ունեցած փոփոխությունները էականորեն չեն ազդել: Բյուջե 2019-ի հիմնական ֆինասական ցուցանիշները ՝ ներկայացվող տեսանյութում:
Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների ստամբուլյան եռակողմ հանդիպումից հետո ընդունած հռչակագիրը, որում ներառված է նաև Արցախի հակամարտության հարցը, որևէ էական ազդեցություն չի կարող ունենալ խնդրի կարգավորման գործում: Հայ քաղաքագետների և վերլուծաբանների գնահատմամբ՝ հռչակագիրը ոչ թե հիմնահարցի լուծմանը, այլ իրենց սեփական խնդիրներն ու շահերը սպասարկելուն ուղղված փաստաթուղթ է:
Վեցերորդ գումարման Ազգային ժողովն արձակվելու է. Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած հատուկ նիստում երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ: Նրա թեկնածությանը կողմ կամ դեմ քվերակողներ չեն եղել, ձեռնպահ է քվերակել 13 պատգամավոր: Մինչև հատուկ նիստի մեկնարկը Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա հայտել է, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 9–ին: «Այս ընտրությունը Քաղաքացիական պայմանագրի կամ մեկ այլ ուժի համար չէ, այս ընտրությունը ժողովրդի համար է, և որոշումը կայացնելու է ժողովուրդը»,-շեշտել է վարչապետի թեկնածուն: Ազգային Ժողովում Փաշինյանի՝ մոտ մեկ ժամանոց ելույթի հիմնական մասը վերաբերել է Հայաստանի տնտեսությանը:
Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ կառուցված և վերակառուցված եկեղեցիների թիվը շատ շուտով կհամալրվի ևս երկուսով: Նրա հովանավորությամբ այս պահին լայն թափով ընթանում է Առինջի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Կոտայքի մարզում գտնվող Մաքրավանք եկեղեցիների շինարարությունը: Կարճ ժամանակ անց տեղի բնակիչներն իրենց վերանորոգված աղոթատեղիները կունենան: Վերականգնման աշխատանքների ամբողջ ընթացքին Գագիկ Ծառուկյանն անձամբ է հետևում: Մանրամասները՝ ներկայացվող տեսանյութում:
Գործադիրը հավանություն է տվել «Արմփաուեր» և «ՌԵՆԿՈ» ընկերությունների միջև կնքվող` 250 Մեգավատ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան կառուցելու համաձայնագրին: Նոր կառավարության պահանջով՝ կողմերի միջև փոխվել է սահմանված սակագնային պլանը, նախատեսված սակագինը համապատասխանաբար նվազեցվել է: Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Հայաստանում դատավորները պաշտոնավարման ընթացքում կստանան հաշվեցուցակային զենք: Դատավորին զենք կտրամադրվի ինքնապաշտպանության նպատակով:
«Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը գործով ապացույցները կեղծել է ինչ-որ մարդկանց հրահանգով»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՔԾ պետը: Հարցին, թե ովքե՞ր են եղել հրահանգողները, Սասուն Խաչատրյանն ասել է, որ կան կասկածներ, տարվում է քննություն, արդյունքների մասին կխոսեն ավելի ուշ: ՀՔԾ պետը մեկ անգամ ևս հաստատել է, որ բանակի ներգրավվածությունը «մարտի 1»-ի դեպքերին առավել քան հիմնավոր է: Քննչական ծառայության ղեկավարը խոսել է նաև Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հնարավորության, աղմկահարույց հեռախոսազրույցի ու Նիկոլ Փաշինյանի ակնարկած՝ կոռուպցիոն սկանդալում ներգրավված պատգամավորի մասին:
Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ կառուցված և վերակառուցված եկեղեցիների թիվը շատ շուտով կհամալրվի ևս երկուսով: Նրա հովանավորությամբ այս պահին լայն թափով ընթանում է Առինջի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Կոտայքի մարզում գտնվող Մաքրավանք եկեղեցիների շինարարությունը: Կարճ ժամանակ անց տեղի բնակիչներն իրենց վերանորոգված աղոթատեղիները կունենան: Վերականգնման աշխատանքների ամբողջ ընթացքին Գագիկ Ծառուկյանն անձամբ է հետևում: Մանրամասները՝ ներկայացվող տեսանյութում:
Հատուկ քննչական ծառայությունը նոր մանրամասներ է հրապարակել Մարտի 1-ի գործի վերաբերյալ: Գործով նախկին քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը և դատաձգաբան-փորձագետ Ա.Հ-ն ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ ապացույցներ կեղծելու համար: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նախաքննությունը շարունակվում է:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv