×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Չորեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2018

Բազկամարտի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 12 –ին կմեկնի Թուրքիայի Անթալիա քաղաք՝ մասնակցելու Բազկամարտի աշխարհի առաջնությանը: Կարևոր ստուգատեսից առաջ մեր ընտրանին վերջին մարզումն է անցկացրել, որին հետևել է նաև մեր մարզական մեկնաբան Արամ Մանուկյանը:

Աշխարհն այսօր նշում է հոգեկան առողջության պահպանման օրը: Մեր երկրում նշելու հայկական տարբերակ են գտել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ, նրանց ծնողներն ու աջակցող հասարակական կազմակերպությունները: Այս տարի բողոքի ձայն են բարձրացնում իրենց ոտնահարված իրավուքների համար: Հայաստանի միակ ցերեկային խնամքի կենտրոնն արդեն մեկուկես տարի փակվել է: Իսկ շահառուներին տրամադրվող դեղորայքը փոխարինվել հայկական արտադրության դեղահաբերով:

Կառավարության որոշումներով՝ այսօր նշանակվել են Գեղարքունիքի, Վայոց ձորի և Լոռու մարզպետները: Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել Գնել Սանոսյանը, Վայոց ձորի մարզպետ՝ Տրդատ Սարգսյանը, իսկ Լոռու մարզպետ՝ Անդրեյ Ղուկասյանը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետներին, ապա հայտարարել՝ Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում կնշանակվի այժմ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Գաբրիել Ղազարյանը: Այս պահին թափուր են Գյուղատնտեսության ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնները: Վարչապետը հայտնել է, որ առաջիկայում կիրականացվեն նաև մյուս նշանակումները:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում այսօր մեկնարկել է տնտեսական ֆորումը: Միջոցառմանն իրենց մասնակցությունն են բերել 360 մասնակից՝ ֆրանկոֆոն տարբեր երկրներից: Շեշտադրվելու է երեք ճյուղ՝ ինովացիա, կայուն զարգացում և ներդումներ, արտահանում: Հատուկ հյուրերի թվում են եղել ինտերնետի հիմնադիրներից Լուի Պուզենը, ինչպես նաև աշխարհի ամենակատարյալ ռոբոտ Սոֆիան, որը մասնակցել է հարց ու պատասխանի: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ֆորումի անցկացումը պատմական իրադարձություն է որակել:

Այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ Հայկ Մարությանը պաշտոնապես ստանձնել է Երևանի քաղաքապետի պաշտոնը: ,Մենք բոլորս ունենք պատմական հնարավորություն իրականացնելու այն երազանքները, որոնք տարիներ շարունակ ունեին երևանցիներըե,- ասել է քաղաքապետը: Հայկ Մարությանն առաջինը պատրաստվում է լուծել աղբահանության խնդիրը՝ հնարավոր է Սանիթեքի հետ պայմանագիրը վերանայվի, եթե ընկերությունը չբավարարի երևանցիների պահանջները: Հարցին, արդյոք կադրային ջարդ լինելո՞ւ է, Հայկ Մարությանը պատասխանել է՝ բոլոր այն պրոֆեսիոնալները, որոնք ուզում են և պատրաստ են աշխատել նոր Հայաստանի կանոններով, կարող են իրենց ծառայությունը մատուցել։ Ավագանին այսօր հաստատել է նաև հանձնաժողովների նախագահներին և տեղակալներին:

Չորեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2018 13:25

Անցուդարձ 10.10.2018

Published in Անցուդարձ
Չորեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2018 13:25

Էպիկենտրոն 10.10.2018

Published in Էպիկենտրոն

Ամրապնդել Հայրենիք-Սփյուռք կապն ու նպաստել հայ ինքնության պահպանմանը Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, արդեն 3 տարի անընդմեջ, բարձր առաջադիմություն ունեցող լիբանանահայ երիտասարդները Հայաստանի Բուհերում սովորելու հնարավորություն են ստանում: Ծրագրի մասին Գագիկ Ծառուկյանը բարձրաձայնել էր դեռ 2015 թ-ին՝ Լիբանան կատարած այցի ընթացքում: Հաջողությամբ մեկնարկած ծրագիրը, խոստման համաձայն, շարունակություն է ստացել: Հավատարիմ մնալով խոստմանը՝ ԲՀԿ առաջնորդն անձամբ է հանդիպել լիբանանահայ ուսանողների հետ և հայտնել, որ հիմնադրամն այս տարի ևս փոխանցելու է նրանց ուսման ամբողջ վարձավճարը:

Ամրապնդել Հայրենիք-Սփյուռք կապն ու նպաստել հայ ինքնության պահպանմանը Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, արդեն 3 տարի անընդմեջ, բարձր առաջադիմություն ունեցող լիբանանահայ երիտասարդները Հայաստանի Բուհերում սովորելու հնարավորություն են ստանում: Ծրագրի մասին Գագիկ Ծառուկյանը բարձրաձայնել էր դեռ 2015 թ-ին՝ Լիբանան կատարած այցի ընթացքում: Հաջողությամբ մեկնարկած ծրագիրը, խոստման համաձայն, շարունակություն է ստացել: Հավատարիմ մնալով խոստմանը՝ ԲՀԿ առաջնորդն անձամբ է հանդիպել լիբանանահայ ուսանողների հետ և հայտնել, որ հիմնադրամն այս տարի ևս փոխանցելու է նրանց ուսման ամբողջ վարձավճարը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։