×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Երկուշաբթի, 04 Դեկտեմբերի 2017

Ձմռան շեմին Արմավիրի մարզի Ջրարփի գյուղի բնակիչները դուրս էին եկել ցույցի ու սպառնում էին փակել ճանապարհները, եթե իրենց երեխաների համար դպրոցում չապահովեն մարդկային պայմաններ: Մարդիկ ընդամենը ցանկանում էին, որ դասերն անցկացվեն ջեռուցվող դպրոցում: Մարզպետն արագ հայտնվեց դեպքի վայրում ու հանդարտեցրեց կրքերը, թե ուր որ է գազ են քաշելու դպրոց, իսկ մինչեւ այդ պետք է բավարարվեն կերոսինե վառարաններով: Ջրարփցիներն ասել են, որ գազի խողովակներն արդեն բերել են, և շինարարությունն արդեն ընթացքի մեջ է: Սա այն դեպքն է, ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ երեխան քանի դեռ չի լացում, մայրը չի կերակրում:Արագածոտնի մարզի Շենավան գյուղի դպրոցն էլ ունի ջեռուցման խնդիր: Դպրոցի սառը միջանցքները, գարնան բացվելուն սպասող ֆիզկուլտուրայի դասերը գյուղաբնակների համար բողոքելու առիթ չեն: Նրանք համբերատար սպասում են իրենց հերթին, քանի որ մարզում կան շատ ավելի անմխիթար վիճակում գտնվող դպրոցներ: Մարզերում բազմաթիվ են դամբարանային սառնությամբ պարուրված դպրոցները ու քանի դեռ դա չի համարվում թիվ 1 խնդիր, դասասենյակի կերոսինի հոտից շշմած դպրոցականները երազելու են կրթության չափորոշիչներին հարիր պայմանների մասին:

Երկուշաբթի, 04 Դեկտեմբերի 2017 13:35

Հանցանքի հետքով 03.12.2017

Այս շաբաթ ռուսական հեռուստաալիքները ձայն ձայնի տված, ոխը սրտներում թոք շոուի էին վերածել Հայաստանի ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրումը: Ֆաշիստական կեցվածքով հայտարարությունները սկզբում Գարեգին Նժդեհին բացահայտեցին իբրեւ թե ֆաշիստների աջակից, այնուհետեւ Հայաստանին էլ համարեցին  Ռուսաստանի խոնարհ հարս, որին միայն չադրան է պակասում: Ազգայնամոլների հիստերիան հասել էր նրան, որ հարցախեղդ էին անում հայերինթե ձեր ինչի՞ն է պետք Եվրոպան, եթե կա ձեր փոխարեն ամեն ինչ որոշող ռուսական եղբայրությունը: Դեռ լավ է, որ կան խելամիտ մարդիկ ու բացեիբաց հայտարարեցին, որ Հայաստանի էներգետիկ ու ռազմական հզորությունները Ռուսաստանի ձեռքում են ու, որ Հայաստանը ուզենա էլ չի կարող գործել առանց Ռուսաստանի գիտության: Իրոք, ի՞նչ կտա Հայաստանին Եվրոպական ընտանիքի անդամ դառնալը  հատկապես վիզային ռեժիմի ազատականացման առումովՄինչեւ այդ նշեմ, որ Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման պահից ի վեր, այդ երկրի 10 հազար 330 քաղաքացի խախտել է Եվրոպայում գտնվելու անվիզա ռեժիմի կարգը։ Եվրոպան էլ  կարգազանցներին անգամ անվիզա ռեժիմի դեպքում աշխատելու իրավունք չի տալիս։ Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն, որի նստավայրը  Մոսկվայում է, այս շաբաթ հասել էր Երեւան ու հայտարարել, որ Բրյուսելում Հայաստանի հետ ստորագրված համաձայնագիրն անմիջականորեն չի ազդի վիզաների ազատականացման վրա։ Եվրոպան դեռեւս մտահոգ է, որ հայերի մեծ հոսք կլինի սեփական հայրենիքից:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։