Items filtered by date: Հինգշաբթի, 05 Հոկտեմբերի 2017
Հինգշաբթի, 05 Հոկտեմբերի 2017 18:51

Ուրվագիծ 05.10.2017

Published in Ուրվագիծ

 Հայ-ռուսական սլավոնական համալսարանում մենարկած համաժողովի ընթացքում երիտասարդները քննարկել են այդ ոլորտներում առկա խնդիրներն ու առաջարկել ժամանակակից լուծումներն իրենց պատկերացմամբ: «Երիտասարդների դերը ժամանակակից աշխարհում» խորագրով համաժողովի քննարկած հարցերն ու մանրամասները:

 Տոնի առիթով ուսուցիչներին և կրթական ոլորտի աշխատողներին շնորհավորել և հուշամեդալներ է հանձնել Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ովքեր են տարվա լավագույն տնօրենը, ուսուցիչը և դաստիարակը:

Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Գործադիրը հավանություն է տվել «Փրկարարական ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխության նախագծին, որոնք վերաբերում են հրդեհների ժամանակ փրկարարների աշխատանքին: Միջազգային չափանիշներին համապատասխան սահմանվել են հրդեհաշիջման աշխատանքների առանձնահատկությունները:

Հինգշաբթի, 05 Հոկտեմբերի 2017 18:41

Ծեծկռտուք Ազգային Ժողովում

 Բախվել են Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Լուրջ վնասվածքների մասին չի հաղորդվում: Փաշինյանը կատարվածը մեկնաբանել է այսպես՝ Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով: Արտաշես Գեղամյանն էլ ասել է, որ եթե ինքը բռունցքներով հարվածած լիներ Փաշինյանին, ապա Փաշինյանը հիվանդանոցում կլիներ: Երկու պատգամավորների մասնակցությամբ մենամարտի տեսանյութը չկա, քանի որ միջադեպը տեղի է ունեցել Խորհրդարանի այն  միջանցքներից մեկում, որտեղ ըստ տեղեկությունների՝ տեսախցիկներ տեղադրված չեն: Այդ տարածքում այդ պահին լրատվամիջոցների ներկայացուցիչներ չեն եղել: Բռնության դեպքից առաջ Փաշինյանն ու Գեղամյանը միմյանց հասցեին վիրավորանքներ են հնչեցրել ԱԺ նիստերի դահլիճում:

Հինգշաբթի, 05 Հոկտեմբերի 2017 15:04

Կենտրոնի առավոտը 05.10.2017

Երևանի «Արարատ» կոնյակի գինու, օղու կոմբինատը նախորդ շաբաթ մեծ շուքով տոնեց հիմնադրման 140-ամյակը: Հոբելյանական տարեդարձի առիթով Հայաստան էին ժամանել 400-ից ավելի հյուրեր աշխարհի բազմաթիվ երկրներից. կոմբինատի գործընկերներ, արտասահմանյան ալկոհոլային ընկերությունների ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալ գինեգործներ և կոնյակագործներ, զբոսաշրջիկներ: Նրանց տպավորել է ոչ միայն լեգենդար կոմբինատի հզորությունն ու արտադրական հնարավորությունները, այլև մեր երկրի պատմությունը, մշակույթն ու հայերի ջերմությունը: Օտարերկրացի հյուրերի գնահատմամբ՝ Երևանի «Արարատ» կոնյակի գինու, օղու կոմբինատն իր օրինակով է ցույց տվել, թե ինչպես կարելի է ճիշտ աշխատանքի և սրտացավության շնորհիվ ճանաչելի դարձնել Հայաստանն ու տպավորություն փոխել երկրի մասին:

ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը անհեթեթություն է համարել այսօր Ժամանակ թերթում հրապարակված՝ ԿՌԻՎ Է ԲՀԿ-ում վերնագրով հոդվածը: Հոդվածում խոսվել էր այն մասին, որ Բոստանջյանը շատ է սիրում իշխանությանը և հակասություններ ունի ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հետ: Վարդան Բոստանջյանը հրապարակումը համարել է իրեն վարկաբեկելու անհաջող փորձ՝  ասելով, որ երբ որ իր վրա ցեխ շպրտելու պատճառ չեն ունենում, հորինում են նման բաներ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։