Գագիկ Ծառուկյանի շուրջ գործընթացներին անդրադարձել են նաև խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը: Նրանց գնահատմամբ՝ ԲՀԿ նախագահի կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի: «Առողջապահական, սոցիալական ու տնտեսական ճգնաժամերին ավելացնում են նաև քաղաքական ճգնաժամը»,-ՖԲ-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան կուսակցության» նախագահ Էդմոն Մարուքյանը: Քաղաքական ուժերի հայտարարություններն ու գրառումներն առանձնացրել է Արթուր Հակոբյանը: