Վարչապետ Փաշինյանի ելույթից հետո պատգամավորները նրան ուղղել են հարցեր, ապա հանդես եկել մտքերի փոխանակմամբ: Արձագանքելով հանրապետական խմբակցության պատգամավորներին, որոնք հայտարարել են, թե կառավարության ծրագիրը զերծ է չափելի թվերից, Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը թերթել է վերջին տարիներին Հանրապետական բոլոր կառավարությունների խոստումները, իր խոսքով՝ խալաստոյ կրակած և այդպես էլ իրականություն չդարձած խոստումներն ու թվերը: