Հայաստանի պետական օրհներգի հնչյունների ներքո առավոտյան մեկնարկել է Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը: Օրակարգը գերհագեցած է՝ մոտ 5 տասնյակից ավելի հարց: Սովորականի պես քննարկումներն ուղեկցվել են տարակարծություններով: Այսօր օրենսդիրները հիմնականում քննարկել են «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացրած նախագծերը՝ գյուղատնտեսության, հարկային և այլ ոլորտների վերաբերյալ: Բուռն են անցել հատկապես օրակարգի հաստատմանը նախորդած քննարկումները:
Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական Դատարանի որոշումը տարընթերցումների առիթ է դարձել: Գլխավոր դատախազությունն իր այսօրվա պարզաբանման մեջ նշել է, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը, և 2-րդ նախագահին ազատելու հիմքեր չկան: ՍԴ որոշման վերաբերյալ լրագրողներն այսօր մեկնաբանություն են ստացել նաև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից: Այս, նաև խորհրդարանի միջանցքներում քննարկված մյուս կարևոր թեմաները՝ առաջարկվող տեսանյութում:
«Հայաստանի մշակութային հիմնադրամ»-ի նախագահ Մանուկ Նիգոյանը բացօթյա ասուլիսում մեղադրանքներ է հնչեցրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին: Ըստ Մանուկ Նիգոյանի՝ նախարարությունը դրամաշնորհ է տրամադրել նույն նախարարության աշխատակիցներից մեկի հասարակական կազմակերպությանը՝ միջոցառում կազմակերպելու համար, ինչն օրենքի խախտում է: Նիգոյանը ոստիկանությանը կոչ է արել իր հայտարարություններն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին:
Արցախում երեկ տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ: 228 համայնքում և մայրաքաղաք Ստեփանակերտում 67326 ընտրող իր վստահության քվեն տվել է 415 թեկնածուի: Ընտրությունները դիտարկելու համար աննախադեպ թվով՝ ավելի քան 400 դիտորդ էր հավատարմագրվել՝ հայաստանյան 4, տեղական 6 դիտորդական կազմակերպություն, 16 լրատվամիջոց՝ 50 լրագրողով: Ինչպե՞ս են անցել ընտրություններն, ու ի՞նչ արդյունքներ կան՝ տեսանյութում:
Առողջապահության նախարարությունն այսօրվանից տալիս է շատ կարևոր մի ծրագրի մեկնարկ: Անպտղություն ունեցող զույգերը կարող են պետության հաշվին հետազոտվել, բուժվել ու օգտվել արհեստական բեղմնավորումից: Ծրագիրը կիրականացվի հանրապետության հինգ բժշկական կենտրոններում: Շահառու դառնալու առաջին նախապայմանը երկու և ավելի տարի անպտղություն ունենալն է: Մանրամասները՝ տեսանյութում:
«Առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում: Բայց հասկանալի է նաև, որ մենք չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները»,- ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետը: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հանրությունն ունի իր մտահոգությունները հիմնավորող փաստեր, և կառավարությունում չեն կարող ասել, թե այդ ամենն իրենց չի հետաքրքրում:«Մենք չենք կարող հաշվի չնստել Հայաստանի տնտեսական հանրության անհանգստության հետ»,-ասել է վարչապետը: Նա նաև ջերմուկցիներին խնդրել է ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհները:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում անդրադարձել է հանրային հնչեղություն ունեցող հարցերի: Հիմնական թեման եղել է Ամուլսարի հանքի հետ կապված իրավիճակը: Գագիկ Ծառուկյանը վերահաստատել է ԲՀԿ-ի տեսակետը. հանքի շահագործման համար պետք է հաշվի առնել ժողովրդի կարծիքը: Ծառուկյանն անդրադարձել է նաև տնտեսական հեղափոխության ընթացքին, ներդրումներին, պատասխանել ուշագրավ այլ հարցերի:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում անդրադարձել է հանրային հնչեղություն ունեցող հարցերի: Հիմնական թեման եղել է Ամուլսարի հանքի հետ կապված իրավիճակը: Գագիկ Ծառուկյանը վերահաստատել է ԲՀԿ-ի տեսակետը. հանքի շահագործման համար պետք է հաշվի առնել ժողովրդի կարծիքը: Ծառուկյանն անդրադարձել է նաև տնտեսական հեղափոխության ընթացքին, ներդրումներին, պատասխանել ուշագրավ այլ հարցերի:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv