Items filtered by date: Շաբաթ, 09 Մարտի 2019
Շաբաթ, 09 Մարտի 2019 20:30

Անցուդարձ 09.03.2019

Published in Անցուդարձ

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջիկայում սպասվող հանդիպմանն ընդառաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ: Համանախագահները վերահաստատել են, որ Արցախի խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, մասնավորապես, կապված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման վրա: Հայտարարության մեջ նշված է, որ կարգավորումը նաև պետք է ներառի հավելյալ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որը անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով:

Ինչու՞ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր էջում հայերեն գրառում կատարել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ: Ինչպիսի՞ տրամադրություններ են Թուրքիայում և ովքե՞ր կառաջադրվեն որպես Պոլսո հայոց պատրիարքի թեկնածու: «Էպիկենտրոնը» զրուցել է «Ակոս» թերթի նախկին աշխատակից Տիրան Լոքմագոզյանի և թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ, նաև հեռախոսազրույց ունեցել «Ակոսի» հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ: Առաջիկայում պատրիարքարանը ղեկավարելու և ընտրություններ կազմակերպելու համար պետք է հանձնաժող ձևավորվի, որն էլ ժամանակավոր թեկնածու կընտրի:

Մարտի 11-ից 15-ը Ադրբեջանի զինված ուժերը նախատեսում են իրականացնել խոշորագույն զորավարժություն: Այն կրելու է հարձակողական բնույթ: Հայաստանի պաշտպանական գերատեչությունում արձանագրել են, որ համաձայն Վիեննայի 2011 թվականի փաստաթղթի՝ ԵԱՀԿ տեղեկատվական ցանցով զորավարժության անցկացման մասին Ադրբեջանը պարտավոր է ծանուցել մասնակից երկրներին, ինչը դեռևս չի արել: Սպասվող զորավարժությանն է անդրադարձել նաև Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Մենք չենք պատրաստվում վախենալ, կշարունակենք զարգացնել և ամրացնել մեր երկիրը, բարձրացնել մեր բանակի մարտունակությունը և վարել ճիշտ աշխարհաքաղաքականություն»,- հայտարարել է Բաբայանը:

Արդեն մի քանի օր մամուլը գրում է հայկական ավիաշուկա մուտք գործել ցանկացող իռլանդական ավիաուղիների մասին: "Ryanair" ավիաընկերությունը Եվրոպայում հայտնի ամենախոշոր լոուքոսթերներից մեկն է: Այն աշխատում է շատ մատչելի գներով: Քաղավիացիայի կոմիտեն ու իռլանդական կողմն արդեն տետատետ քննարկում ունեցել են: Բանակցություններն այս պահին էլ ընթանում են: Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն ասել է՝ եթե ամեն ինչ իր հունով ընթանա, ապա 2020 թ. իռլանդական հսկան կմտնի Հայաստանի բաց երկինք:

Շաբաթ, 09 Մարտի 2019 17:37

Էպիկենտրոն 09.03.2019

Published in Էպիկենտրոն

Կանանց միամսյակին ընդառաջ` ծաղկի շուկան շարունակում է գին բարձրացնել: Քաղաքացիները, ճիշտ է, գներին առանձնապես ուշադրություն չեն դարձրել, մեկ է` ուրախացնելու էին սիրելիներին, բայց ծաղկավաճառներն իրենք էլ խոստովանել են` անհարկի ու արհեստական բարձրացումներ եղել են: Ծաղկի առեւտրով զբաղվողները նկատել են` թանկացումներ եղել են համարյա ամեն օր` քիչ-քիչ, բայց մարտի 8-ին գները եռակի բարձր են եղել:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։