Items filtered by date: Երեքշաբթի, 05 Մարտի 2019

Խորհրդարանում այսօր հայտարարությունների օր էր: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը խոսել է Հարկային օրենսգրքում սպասվող փոփոխությունների ու դրանց ձգձգման մասին, կառավարությանը կոչ արել չուշացնել: «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորներն էլ խոսել են վերջին օրերի աղմկահարույց միջադեպերի մասին: Ամիրյան փողոցում կատարվածը պատգամավորները համարել են մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ կոչ է արել բոլոր ամբիոններից բարձրաձայնել Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հանդեպ հարեւան երկրի վատ վերաբերմունքի ու 20 տարվա ազատազրկման դատապարտելու մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: «ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի բարեփոխումների գործընթացին՝ ընդլայնված տեխնիկական եւ ֆինանսական օժանդակությամբ»,- հայտարարել է Տուսկը: Վարչապետ Փաշինյանն իր հերթին նշել է, որ Երևանն ունի քաղաքական կամք՝ խորացնելու Բրյուսելի հետ գործակցությունը: Քննարկվել է նաև վիզաների ազատականացման գործընթացը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի քաղաքացիներն ակնկալում են մոտ ապագայում դեպի Եվրամիություն ազատ ճանապարհորդելու հնարավորություն ունենալ: Հայաստանի ղեկավարն ու ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան անդրադարձել են բազմաթիվ հարցերի` Հայաստանում ժողովրդավարական վերափոխումներից մինչեւ Արցախի հիմնախնդիր: «Բնակչությանը խաղաղությանը պատրաստելը կարեւոր քայլ է դեպի կարգավորում, որին մենք պատրաստ ենք աջակցել»,- հայտարարել է Դոնալդ Տուսկը:

Երեքշաբթի, 05 Մարտի 2019 20:38

Անցուդարձ 05.03.2019

Published in Անցուդարձ

Մեկնարկել է Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը:Օրակարգում ընդգրկվել է ընդամենը երեք հարց: Կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին սպասված օրինագիծը, որով նախատեսվում է նախարարությունների թիվը 17-ից դարձնել 12, այս նստաշրջանի օրակարգում ևս ներառված չէ: Առաջին նիստը փոքր–ինչ թեժացել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունից հետո, նա խորհրդարանական մեծամասնությանը հորդորել է չկրկնել նախորդ իշխանության սխալները: Պատգամավորը հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ մեծամասնությունը մերժել է նախնական կալանքի մեկ օրը մեկուկես օր հաշվելու վերաբերյալ՝ Զոհրաբյանի նախագիծը մեծ օրակարգ բերելու հնարավորությունը:

«Դինամո» մարզադահլիճում ավարտված Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության շուրջ կրքերն ավելի են բորբոքվում: Տղամարդկանց 10 քաշային կարգերից 5-ում լուրջ խախտումներ են եղել: Մասնավորապես, գերծանր քաշային Մկրտիչ Մանուկյանն ահազանգել է, որ ոսկե մեդալի համար իր գոտեմարտն անցել է ակնհայտ կողմնապահությամբ և ուղեկցվել անարդար որոշումներով: Բռնցքամարտիկին ընդունել են Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիայում: Մասնագետները քննարկել են խնդիրը, արձանագրել՝ չնայած բազմաթիվ ահազանգերին, բռնցքամարտում անարդարությունները շարունակվում են:

«Ես երջանիկ մարդ եմ, որովհետև ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որպիսիք փայփայում էինք»: Նման պատվի էր արժանացել Վազգեն Սարգսյանը: Մարտի հինգը Սպարապետի ծննդյան օրն է, նա կդառնար 60 տարեկան: Հարազատները, ընկերներն ու գործընկերները դժվար են տարանջատում գրող Վազգեն Սարգսյանին, ընկեր Վազգեն Սարգսյանին, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանին: Մի բան հաստատ է՝ Վազգենի ամենակարևոր հատկանիշը նրա հայրենասիրությունն էր:

«Բոլորս էլ արժանանալու ենք մեր ծաղկեպսակներին»,- այսպես է արձագանքել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը՝ իր և Սորոսի հիշատակին նվիրված Նարեկ Մալյանի կազմակերպած երեկվա ակցիային: «Սորոսի դրամաշնորհները տրամադրվում են առանց նախապայմանների և չեն վերահսկվում»,- հայտարարել է Մինասյանը:

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, Հանրապետության նախագահի գլխավորությամբ, առավոտյան Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել սպարապետի հիշատակին: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ տեղի է ունեցել նաև ոգեկոչման արարողություն: «Հոկտեմբերի 27-ը պետք է ստանա արժանի պատմական գնահատական»,-ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։