Items filtered by date: Չորեքշաբթի, 20 Մարտի 2019
Չորեքշաբթի, 20 Մարտի 2019 22:15

Էպիկենտրոն 20.03.2019

 

 

Published in Էպիկենտրոն

«Որեւէ ուսմասվար, որ Արարատի մարզպետի բարեկամն է, Ավշարի դպրոցում աշխատանքի չի ընդունվել»,- Խորհրդարանում հայտարարել է Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդադառնալով Ավշարի դպրոցում տիրող իրավիճակին: Ազգային ժողովի կրթության, գիտության,մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի հանձնաժողովում այսօր միանգամից մի քանի ոլորտների պատասխանատուներ էին հրավիրվել: Նախարարի պարտականությունները կատարողները ներկայացրել են ոլորտի 2018 թվականի արած-չարածն ու խոսել անելիքների մասին: Քննարկվել են նաև առաջիկա նստաշրջանի օրակարգում ընդգրկվող նախագծերը:

Չորեքշաբթի, 20 Մարտի 2019 20:30

Անցուդարձ 20.03.2019

Published in Անցուդարձ

«Բարգավաճ Հայասատան» խմբակցությունը նախաձեռնել է Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններ: Գործատուի և աշխատողի շահերը պաշտպանող նախագծերն այսօր ներկայացվել են ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: Դրանցից մեկով առաջարկվում է նույնանման վերաբերմունք դրսևորել աշխատանքի վայր չներկայանալու և աշխատանքի վայրում պարտականությունների կատարումից իսպառ հրաժարվելու դեպքերի համար: Մյուս նախագծով առաջարկվում է ընտրովի քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքային պայմանագրերը գիտամանկավարժական գործունեություն ծավալելու դեպքում ժամկետայինի չվերածել:

«Հայաստանը Ղազախստանի հետ ունի լայնածավալ և կարևոր օրակարգ, բազմաշերտ գործակցություն, որը մեծ կարևորություն և նշանակություն ունի մեր երկրի համար»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ղազախստանի նախագահի հրաժարականին: «Մենք բոլոր ուղղություններով գործակցում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում»: Առաջնային են նաև ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն: Նաղդալյանը խոսել է նաև Արցախի հակամարտության կարգավորման գործընթացից, Փաշինյան- Ալիև սպասվող հանդիպումից:

Գրավատների և փոխանակման կետերի խնդիրներն այսօր քննարկվել են Խորհրդարանում: Աշխատանքային քննարկումը նախաձեռնել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Ոլորտի ներկայացուցիչները հայտարարել են, որ պետական տուրքի բարձրացման դեպքում բազմաթիվ ընտանիքներ կմնան առանց աշխատանքի, քանի որ չեն կարողանա դիմակայել բանկերի հետ մրցակցությանը: Խնդիրները գույքագրելուց հետո ոլորտի ներկայացուցիչները հանդիպելու են Կենտրոնական բանկի պաշտոնյաներին:

«Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների գործով դատական նիստի ժամանակ այսօր ցուցմունք են տվել տուժող երեք ոստիկանները: Նրանցից մեկն այդ օրերին հրազենային վնասվածք է ստեցել, երկուսը գույքային պահանջ ունեն խմբի անդամներից: Մեկի ավտոմեքենան է այրվել, մյուս ոստիկանի սենյակից էլ 336 հազար դրամ է կորել, որը պետք է տրվեր «02» շաբաթաթերթին: Նիստին մանրամասները Արթուր Հակոբյանն է ներկայացնում:

 

Հայկական ատոմակայանն ապահովում է արտադրվող էներգիայի մեկ երրորդը: Տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է նոր էներգաբլոկի կառուցումը: 110 օրով ատոմակայանը մասնակի կդադարի գործել նորոգումների պատճառով, իսկ ավելի հեռահար ծրագրերում նախատեսվում է մինչև 600 մեգավատ հզորությամբ միջուկային էնէրգաբլոկի կառուցումը: «Ռոսատոմը» ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը փորձում է երկարաձգել մինչև 2026 թվականը:

Չորեքշաբթի, 20 Մարտի 2019 16:30

Մուլտիկնիկ 20.03.2019

Published in Մուլտիկնիկ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։