Items filtered by date: Երեքշաբթի, 29 Հունվարի 2019
Երեքշաբթի, 29 Հունվարի 2019 22:05

Էպիկենտրոն 29.01.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 29 Հունվարի 2019 20:30

Անցուդարձ 29.01.2019

Published in Անցուդարձ

Շահումյան հրապարակը ազատվում է մեքենաներից : Այն վերադարձվում է երևանցիներին: Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում ավագանին դեմ է քվեարկել Էլիտ-Պլազայի և Ամերիայի ծառայողական ավտոկայանատեղիների շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին նախագծին: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ, անդրադառնալով պարգևավճարների խնդրին, նշել է, որ նախկին իշխանության օրոք ևս եղել են պարգևավճարներ, սակայն դրանց իրական չափը գաղտնի է պահվել հանրությունից:

«Ժողովուրդը դեռ երանի է տալու Սերժ Սարգսյանին ու նրա ժամանակները»,- այսօր հայտարարել է Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ նախկին փոխնախագահը քննադատել է իշխանության ներքին ու արտաքին քաղաքականությունը, Նիկոլ Փաշինյանին մեղադրել ժողովրդին խաբելու և խոստումները չկատարելու մեջ: Շարմազանովը նաև կարծիք է հայտնել, որ Սերժ Սարգսյանի վերադարձը հեռու չէ: Իսկ ահա ոչ վաղ անցյալում Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը դեռ ապացուցման կարիք ունի: Արմեն Ռուսատմյանը հույս ունի, որ Քոչարյանի ձերբակալությունը չի դառնա քաղաքական վենդետա:

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր հետաձգվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը։ Դատախազները ժամանակ են խնդրել, որ բողոքին ծանոթանան ու իրենց փաստարկները ներկայացնեն, նիստը հետաձգվել է մինչև հունվարի 31-ը՝ ժամը 14-ը: Երկրորդ նախագահը անձեռնմխելի է, և այդ մեղադրանքը չէր կարող առաջադրվել նրան: Նիստի մեկնարկից առաջ հայտարարել է Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը: Նա և իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքը իրավական տգիտություն է համարել: Պաշտպանը նաև նշել է, որ սահմնանադրական կարգը տապալելու փորձ է արել ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր շրջապատը։

Երեքշաբթի, 29 Հունվարի 2019 18:46

Արմեն Գևորգյանը կրկին չկալանավորվեց

Նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը չի կալանավորվի: Վերաքննիչ քրեական դատարանը այսօր հրապարակել է որոշումը և մերժել է Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ դատախազության ներկայացրած բողոքը: Դատարանը մերժել է նաև պաշտպանական կողմի՝ Արմեն Գևորգյանի բողոքը: Նախկին փոխվարչապետը մասնակի բողոքարկել էր առաջին ատյանի որոշումը:

Եվրամիությունը լրացուցիչ կօժանդակի Հայաստանին՝ որպես խրախուսանք 2018թ.-ի զարգացումների: Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանի հետ: Բրյուսելից ժամանած բարձրաստիճան պաշտոնյան համատեղ ասուլիսի ժամանակ շատ կարեւոր է համարել Հայաստանում տիրող դրական մթնոլորտը, որն, ըստ նրա՝ ազդում է նաեւ ներդրումային միջավայրի վրա։ «Մարդիկ, ավելի քան երբեւէ, հետաքրքրված են Հայաստանով եւ ցանկանում են օգտագործել այստեղի հնարավորությունները»,- ասել է եվրապաշտոնյան: Հայաստանի ԱԳ նախարարն էլ լրագրողներին պատմել է Էլմար Մամեդյարովի հետ նոր հանդիպման հավանականության մասին , խոսել Արցախի հարցի բանակցություններում Հայաստանի վճռականության և կարողությունների մասին:

«Երբ երկրի տասը քաղաքացի է զոհվում, դա չի կարող անհետեւանք մնալ»,- ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործին: Այդ գործն, ըստ Փաշինյանի, սկզբունքային է ոչ թե իր համար, այլ Հայաստանի: Վարչապետը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությանը, մեր երկրում ստեղծված բիզնես միջավայրին, գազի գնին, թավշյա հեղափոխության ժամանակ Ռուսաստանի ցուցաբերած դիրքորոշմանն ու բազմաթիվ այլ հարցերի:

Միաժամանակ երկու տարբեր բողոքի ակցիա է իրականացվել Երևանի քաղաքապետարանի մոտ: Իրենց խնդիրները բարձրաձայնել են Եկմալյան փողոցի և Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները: Տարիներ առաջ նրանց բնակարանները իրացվել են պետության կարիքների համար, ինչի դիմաց, սակայն, քաղաքացիներն այդպես էլ փոխհատուցում չեն ստացել: Ակցիայի մասնակիցների մտահոգությունները լսել են Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։