Items filtered by date: Չորեքշաբթի, 23 Հունվարի 2019
Չորեքշաբթի, 23 Հունվարի 2019 22:00

Էպիկենտրոն 23.01.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 23 Հունվարի 2019 19:45

Մեղադրանք ՀՔԾ-ին՝ անգործության մեջ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Սարի թաղի գործի կասեցման դեմ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» բողոքի քննությունը: 2016-ի հուլիսին Սարի թաղում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, նրանց նկատմամբ բռնություն կիրառելու համար հարուցված և Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործը 2018թ-ի սեպտեմբերին կասեցվել է՝ մեղադրյալի անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ։ Դատավոր Հարություն Մանուկյանն այսօր հետաձգել է դատական նիստը՝ նշելով, որ գործը վերահսկող դատախազի հետ մտերիմ հարաբերություններ ունի : Նիստը նախագահող դատավորը նշել է, որ դատարանը կաշկանդվածություն չունի բողոքն օբյեկտիվ քննելու համար, սակայն հարկ է համարել հաջորդ դատական նիստին լսել նաև դատախազի դիրքորոշումը:

Չորեքշաբթի, 23 Հունվարի 2019 19:31

Անցուդարձ 23.01.2019

Published in Անցուդարձ

Մարզահամերգային համալիրը մի քանի օրից նոր տնօրեն կունենա: Միակ մարզական ու մշակութային համալիրի տնօրենի պաշտոնին հավակնում է 20-ից ավելի թեկանծու: Նրանց անունները թաքուն են պահվում, գաղտնի է նաև քննիչ հանժանժողովի կազմը: Փակ ինֆորմացիան, սակայն, լրատվամիջոցները բացահայտել են ու անգամ գտել այս պատմության ինտրիգը: Ընտրությունը կկայանա հունվարի 31-ին, իսկ արդարության սկզբունքը պահելու համար նախատեսում են հանձնաժողովը ձևավորել մեկ օր առաջ: Ովքե՞ր են մրցում համալիրի տնօրենի աթոռի համար, և ովքե՞ր են պաշտոնյաների հովանավորյալները՝ «էպիկենտրոնը» հանդիպել է գաղտնի ու հայտնի թեկնածուներին:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի այսօրվա նիստում քննարկվել է fake news-երի խնդիրը՝ որպես հանրային կարծիքը խեղաթյուրող և հանրությանը մանիպուլացնող վտանգավոր գործիքի: Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, խոսելով fake news-երի մասին, հայտարարել է, որ կեղծ տեղեկատվությունն այսօր տարածվում է Էբոլա վիրուսից առավել մեծ արագությամբ և կոչ է արել ԵԽԽՎ Մշակույթի և մեդիայի հանձնաժողովում ստեղծել աշխատանքային խումբ, որի օրակարգը լինելու է fake news-երի դեմ օրենսդրական և իրավական լուծումների մշակումը: «Մենք պարտավոր ենք պաշտպանել քաղաքացու՝ անաչառ և ստույգ տեղեկատվություն ստանալու իրավունքը»,- ասել է հայ պատգամավորը:

«Հայաստանում խոզի գրիպի  հետ կապված իրավիճակը կայունանում է, համաճարակ չկա»,- հայտարարել է  Առողջապահության նախարարը: Արսեն Թորոսյանն անդրադարձել է ոլորտային մի շարք հարցերի՝ նախարության կառուցվածքից ու պարգևավճարներից մինչև պարտադիր բուժապահովագրության ներդրում: Մասնավորապես, առողջապահության ոլորտի պատասխանատուի խոսքով՝ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիներն այսուհետև գումար չեն վճարելու: Այս և առողջապահական մյուս նորամուծությունները՝ Իզաբելլա Հովհաննիսյանի տեսանյութում: 

474 միլիոն դրամ կամ 974 հազար դոլար. Երեւանի քաղաքապետարանն Ամանորին պարգեւատրել է 1628 քաղաքացու: Պարգեւատրվածները քաղաքապետարանի ու դրան ենթակա կառույցների աշխատակիցներ են: Նրանց անուններն ու պարգեւավճարի չափը, սակայն, գաղտնի է պահվում: Քաղաքապետարանից հայտնել են, որ անձնական տվյալները երրորդ անձանց չեն տրվում կամ տրվում են միայն գործատուի գրավոր թույլտվությամբ: Խոսքի ազատության կենտրոնի ղեկավարը, սակայն, պնդել է` տվյալները պետք է հասանելի լինեն բոլորին եւ տեղադրված լինեն քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Պարգեւավճարներին ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայի Դավոս քաղաքում երեկ ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տեւեց մոտ ժամուկես»,- հանդիպումից հետո Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: Այսօր արդեն Ֆեյսբուքի ուղիղ եթերում, մանրամասներ ներկայացնելով Ալիևի հետ հանդիպումից, Փաշինյանն ասել է. «Սրանք ոչ պաշտոնական զրույցներ են, այսինքն սրանք բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկ և հանգրվան չեն»: Անդրադառնալով քննարկման բովանդակությանը` Հայաստանի ղեկավարը նշել է. «Ավելի շատ մենք քննարկում ենք բանակցային գործընթացի պատմությունը»: Արձագանքելով Ադրբեջանի ղեկավարի հետ հանդիպման վերաբերյալ որոշ գնահատականների ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Արցախի հարցում դավադրություններ լինել չեն կարող:

ԱՊՀ ամբողջ տարածքում մեծ հեղինակություն վայելող  «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Հայաստանն իր թիմը կունենա: «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ՝ հայկական «Մուլտի Արմյանե» թիմն առաջին անգամ կներկայացնի Հայաստանը միջազգային հեղինակավոր փառատոնին: Գագիկ Ծառուկյանը հոգացել է, որ թիմը մրցույթի ամբողջ ընթացքում ֆինանսական որևէ մի խնդիր չունենա:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։