Items filtered by date: Երեքշաբթի, 22 Հունվարի 2019
Երեքշաբթի, 22 Հունվարի 2019 20:30

Անցուդարձ 22.01.2019

Published in Անցուդարձ

Շարունակվում է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Շվեյցարիա: Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետը հանդիպումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: «Հայաստանի  կառավարությունը հետաքրքրված է Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության հետ գործակցությամբ և մեր երկրում հնարավոր գործունեությամբ»,- ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանի հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը  JICA-ի/ Ջայկա/ , eBay-ի և APPLE-ի ղեկավարների հետ ևս քննարկել է հնարավոր գործակցության հեռանկարները: Դավոսում կայացել է  նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաոյի հետ:

Քաշաթաղի հյուսիսային թևում մասնավոր ներդրումներով ջրամբարներ և հիդրոէլեկտրակայաններ են կառուցվում, որոնց շահագործումը թույլ կտա զգալիորեն ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունն Արցախում։ Տնտեսական շահույթի կողքին հարցի սոցիալական կողմն է կարևոր: Նոր արտադրությունների կազմակերպումը նոր աշխատատեղեր է ենթադրում: Նորույթներին Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն է ծանոթացել:

Կավարտվի՞  արդյոք այս տարի Հայաստան-Եվրամիություն  Համապարփակ և  ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, կամ ե՞րբ է դա հնարավոր: ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նորանշանակ նախագահ Արման Եղոյանն անդրադարձել է այս ուղղությամբ տարվող աշխատանքներին, մեկնաբանել նախկին իշխանությունների քննադատությունները: Գործընթացին իր գնահատականն է տվել նաև միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Ըստ նրա՝  Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը  դանդաղել է: 

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Մեկ ամիս 1 օր ազատության մեջ անցկացնելուց հետո գեներալը կրկին կալանավորվել է: Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է գլխավոր դատախազության բողոքը եւ մերժել պաշտպանական կողմի ներկայացրած` Գրիգորյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու դատարանի որոշումը: Հիշեցնենք՝ գեներալն ազատ էր արձակվել դեկտեմբերի 21-ին` 25 միլիոն դրամ գրավի դիմաց, ինչը մեծ աղմուկ էր առաջացրել Էջմիածնում և դարձել բազմամարդ ցույցերի պատճառ: Մի քանի օր շարունակ ցուցարարները ճանապարհներ էին փակել: Բողոքի երթը հասել էր նաեւ Երեւան:

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ ունի: Կրթության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն առաջադրել է ֆիզիկայի ֆակուլտետի ավագ գիտաշխատող  Գևորգ Մուրադյանին: Նա միաձայն ընտրվել է ու փոխարինել հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Հիշեցնենք` վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո Սերժ Սարգսյանը հրաժարվել էր նաև համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: Այսօրվա նիստի օրակարգում մի քանի հարց է եղել՝ նախագահության ու քարտուղարության ընտրությունից մինչև համալսարանական խնդիրներ:

Նոր սկանդալ քաղաքապետարանում: Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը օրենքի խախտումներ է նկատել քաղաքապետարանի ներկայացրած որոշ փաստաթղթերում: Ըստ նրա՝ խախտումներով են ձեռք բերվել ձնամաքրման 9 մեքենաները: «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը խոսել է ավագանու անդամի հետ, լսել նրա մտահոգությունները: Ինչպե՞ս է Խաժակյանի մեղադրանքներին արձագանքում քաղաքապետարանը: 

140 երկիր այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստանն ամենագեղեցիկ վայրերից մեկն է համարում: Մեր երկիրը իսրայելցի բլոգերին հետաքրքիր է և՛ բնությամբ, և՛ ճարտարապետությամբ: Հայերին նա բնորոշում է որպես ոչ սովորական ժողովուրդ: Այս անգամ բլոգերը մեր երկիր է ժամանել ճանաչողական այցով, կլինի նաև սահմանամերձ գոտիներում: Իր բլոգում ուզում է պատմել Ադրբեջանի կողմից հրետակոծվող գյուղերում ապրող մարդկանց մասին: Հայաստանյան այս այցելության ընթացքում Լապշինը Արցախ չի այցելի:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։