Items filtered by date: Հինգշաբթի, 17 Հունվարի 2019
Հինգշաբթի, 17 Հունվարի 2019 22:15

Էպիկենտրոն 17.01.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Թեև ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, բայց կառույցի անդամներն իրենց քաղաքական շահերն ունեն, այդ պետություններից ամեն մեկը հիմնվում է իր քաղաքական առաջնահերթությունների վրա։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է նորաստեղծ Տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Միքայել Մելքումյանը։ Նա նաև պատասխանել է հարցին, թե գազի մատակարարման գինը քաղաքակա՞ն հարց է, թե՞ տնտեսական։ Խորհրդարանում այսօր լսել են նաև Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Վարազդատ Կարապետյանին։

Խորեոգրաֆիայի պետական թատրոնում նոր ինտրիգ է հասունացել: Մոտ 20 օր է Մշակույթի նախարարության որոշմամբ թատրոնում տնօրենի նոր պաշտոնակատար է ընտրվել: Թատրոնի նախկին տնօրենը երևույթը համարել է իր և անձնակազմի իրավունքների ոտնահարում: Աշխատակիցները նշել են, որ Մշակույթի նախարարությունը ոչինչ չի արել թատրոնի համար ու հիմա իրենց հանդեպ անարդարացի որոշում է կայացնում: «Էպիկենտրոնի» հետ զրույցում Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը հայտնել է,որ տնօրենի գործող պաշտոնակատարն ընտրվել է մրցույթով և ունի համապատասխան կրթություն:

Հինգշաբթի, 17 Հունվարի 2019 20:30

Անցուդարձ 17.01.2019

Published in Անցուդարձ

Օրվա քրեական քրոնիկոնում խոշոր բացահայտումների ու յուրացումների դեպքեր են: Քննչական կոմիտեն մի քանի գործերով բացահայտել է  պետությանը վնաս հասցնելու խոշոր դեպքեր: Եվ այսպես՝ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի ղեկավարի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Պետությանը պատճառված  1.270.000 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:  Մեկ այլ գործով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ Ստեփանավանի անտառտնտեսության անտառապետը կազմակերպել է ապօրինի ծառահատում ու ստացել է 300 հազար դրամ կաշառք: Կանխվել է նաև թմրամիջոցի արտահանման աննախադեպ փորձ:

ԱԺ նախկին պատգամավոր և Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար,- հայտնում է Հատուկ Քննչական Ծառայությունը: Ըստ մեղադրանքի՝ գործարար Սիլվա Համաբարձումյանին հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար Արամ Հարությունյանը գործարարից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 14 մլն դոլար կաշառք: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստն այսօր ևս հետաձգվել է: Նախկին պատգամավորի պաշտպանական թիմը կրկին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։ Նախորդ ինքնաբացարկի միջնորդությունը նիստը նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանը մերժել էր: Այսօրվա նիստին կրկին քննարկվում էր Դատախազության բերած վերաքննիչ բողոքը՝ Առաջին ատյանի որոշման դեմ։ Նիստի ավարտը ուշագրավ էր նրանով, որ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն ու ցուցարարները հաշտվել են և միմյանց ձեռք սեղմել:

Ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելում, ցմահ դատապարտյալների գործերի վերանայում, որդեգրման գործընթացում առկա բացեր, Ադրբեջանում գտնվող հայ պատանդների ճակատագիր. մարդու իրավունքների հետ կապված տարբեր հարցեր են բարձրացվել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի առաջադրման ընթացքում: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորի համոզմամբ՝ ցմահ դատապարտյալների գործերը պետք է վերանայվեն: Խմբակցությունը հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որը վերաբերելու է ներման գործընթացին: Նաիրա Զոհրաբյանը խոսել է նաև ցմահ դատապարտված Մհեր Ենքոյանին հնարավոր ներում շնորհելու հարցի մասին:

Ավտոներկրողներն այսօր կրկին կառավարության մոտ էին: Պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: Նրանք դժգոհ են ամռանն ընդունված կառավարության որոշումից, ըստ որի՝ նվիրած ավտոմեքենայի համար պետք է հարկվեն: Ակցիայի մասնակիցներից շատերը կառավարության մոտ են եկել տուգանքները ձեռքներին, նշել, որ չեն հասկանում թե ինչու՞ պետք է նվիրատվության համար հարկ վճարեն: Կառավարության մոտ նրանց լսել է վարչապետի օգնականը: Պաշտոնյան ցուցարարներին տեղեկացրել է, որ նոր կարգ են մշակել, ըստ որի՝ վաճառքի ու նվիրատվության համար ներկրողը պետք է վճարի 1.5 տոկոս հարկ: Այս պատասխանն էլ ներկրողներին չի գոհացրել, շարունակել են պահանջել վարչապետին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։