Items filtered by date: Չորեքշաբթի, 16 Հունվարի 2019

Ազգային ժողովում շարունակվել են մշտական հանձնաժողովների ձևավորման աշխատանքները: Այսօր հանձնաժողովի ղեկավարման վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել և պատգամավորների հարցերին պատասխանել Արտաքին հարաբերությունների, Գիտության և կրթության, Մշակույթի, Սփյուռքի, Երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովների նախագահի թեկնածուները: Նրանց ընտրությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա վաղը: Հանձնաժողովների  ձևավորումից հետո խորհրդարան կբերվի Կառավարության կառուցվածքը փոխելու մասին նախագիծը:

Չորեքշաբթի, 16 Հունվարի 2019 20:48

Անցուդարձ 16.01.2019

Published in Անցուդարձ

«Նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները և անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար էլ սկիզբ առավ այդ շարժումը»,-Ստեփանակերտում մեկնարկած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի ընթացում հայտարարել է կուսակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա իր ելույթում անդրադարձել է ինչպես Արցախի հիմնախնդրին և Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, այնպես էլ ներկուսակցական խնդիրներին: Մարգարյանը հայտարարել է, որ Բյուրոյի կազմի ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու: Պատմում է Արցախի մեր գործընկեր Մարինե Մկրտչյանը:

«2018 թվականին պլանով նախատեսված 1 տրիլիոն 248.5 միլիարդ դրամի փոխարեն, փաստացի բյուջեն կազմել է 1 տրիլիոն 306 միլիարդ» ,- հայտնել է պետական եկամուտների կոմիտեի նախագահը: 2017 թվականի համեմատ աճը կազմել է 14.5 տոկոս: Դավիթ Անանյանը նաև տեղեկացրել է, որ կոմիտեն կառավարություն է ներկայացրել իր տեսակետը երկու և ավելի մեքենա ներկրելու դեպքում հարկային պարտավորությունների վերաբերյալ փոփոխություններ անելու մասին երկու առաջարկ: Առաջիկայում կհրապարակեն որոշումը: ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաև Գազպրոմ Արմենիայում իրականացվող ստուգումներին, հորդորել դրանք չկապել գազի գնի հետ: Դավիթ Անանյանը նաև հաստատել է՝ կառույցի 128 աշխատակից ազատվել է աշխատանքից, և դա միայն սկիզբն է:

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ու կանանց հավաքականներն այս օրերին մեծաքանակ թիմով ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: Սա մրցաշրջան 2019-ում մեր ծանրորդների առաջին հավաքն է: Աշխարհի ու Եվրոպայի չենպիոնների հետ հավաքին մասնակցում են նաև երիտասարդ մարզիկները: Տարին վարկանիշային ու առավել պատասխանատու է, և մեր ծանրորդներն ամենայն լրջությամբ են մոտենում յուրաքանչյուր մարզման:

Ռոբերտ Քոչարյանի գործով քննվող դատական նիստն այսօր ավարտվել է: Դատարանը հեռացել է որոշում կայացնելու, վճիռը կհրապարակվի հունվարի 18-ին: Հիշեցնենք` դատարանը քննում էր ՀՔԾ-ի միջնորդությունը՝ 2-րդ նախագահի կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին: Միաժամանակ պաշտպանական կողմն էլ իր հերթին է միջնորդություն ներկայացրել՝ կալանքը գրավով փոխարինելու համար: Երկրորդ նախագահի փաստաբաններից Արամ Օրբելյանն այս իրավիճակն անոմալ է որակել: Նա ասել է, որ գրավի թիվ ,որպես այդպիսին, իրենք չեն նախատեսել՝ դա թողնելով դատավորի հայեցողությանը: Փաստաբանի պնդմամբ՝ իրենք դատարանին են ներկայացրել Մարտի 1-ի հանրահավաքի մասին պատմող 15-ից ավելի տեսանյութ ու ձայնագրություն:

Չորեքշաբթի, 16 Հունվարի 2019 17:48

Էպիկենտրոն 16.01.2019

Published in Էպիկենտրոն

Դեկտեմբերի 10-ին «Մուլտի Գրուպ տեքստիլը» Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում մասնակցել է միջազգային հեղինակավոր «Հայմտեքստիլ» ցուցահանդեսին: 1971 թվականից անցկացվող ամենամյա ցուցահանդեսին մասնակցել է 62 երկրի ավելի քան 2600 ընկերություն: Ցուցահանդեսին ներկայացված են եղել դեկորատիվ նյութեր ու աքսեսուարներ, վարագույրներ, գորգեր և տեքստիլ արտադրանք: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի և սիրիական  «Սաբաղ Գրուպի» ընկերության հիմնադիր Ամար Սաբաղի համատեղ ջանքերով ստեղծված  «Մուլտի Գրուպ Տեքստիլ»-ը պատվով է ներկայացրել հայկական արտադրանքը միջազգային հեղինակավոր ցուցահանդեսում:  

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։