Items filtered by date: Երեքշաբթի, 15 Հունվարի 2019
Երեքշաբթի, 15 Հունվարի 2019 22:15

Էպիկենտրոն 15.01.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 15 Հունվարի 2019 22:00

Հայելու առաջ 15.01.2019 Հրանտ Բագրատյան

 

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն այսօր ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունն է ներկայացրել գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին: Նա, սակայն, մերժել է իր դեմ ներկայացված միջնորդությունը և շարունակել քննել գործը:

Երեքշաբթի, 15 Հունվարի 2019 20:30

Անցուդարձ 15.01.2019

Published in Անցուդարձ

Փոխնախագահների ընտրությունից հետո խորհրդարանում քննարկվել են մշտական հանձնաժողովների ձևավորման և դրանց նախագահների ընտրության հարցերը: Այսպիսով՝ տասնմեկ հանձնաժողովից ութը կգլխավորեն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, երկուսը՝ «Բարգավաճ Հայասատան» , մեկը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները: Երկու նորաստեղծ հանձնաժողովների նախագահների թեկնածուները ԲՀԿ-ից են: Նաիրա Զոհրաբյանն առաջադրվել է որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Միքայել Մելքումյանը՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Մետրոպոլիտենի տնօրենի ու շահառուների միջև կոնֆլիկտ է հասունացել: Հանցագործության մասին Ոստիկանություն ներկայացրած հաղոդագրության մեջ շահառու Արթուր Խուրշուդյանը Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանին մեղադրել է կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և այլ հանցանքների մեջ: Նա նշել է, որ Յայլոյանն իրեն սպառնացել է՝ շահարկելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը: Թեմայի վերաբերյալ «Էպիկենտրոնը» մեկնաբանություն է ստացել նաև Մետրոպոլիտենի ներկայացուցչից:

Երևանի ավագանին վերսկսել է աշխատանքները: Տարվա առաջին նիստի ընթացքում ավագանու անդամներն ընդունել են օրակարգի միակ նախագիծը՝ փոքր ու միջին ձեռնարկություններին տեղական տուրքերի արտոնություն տալու մասին: Քաղաքապետը խոսել է Արամի 23-ի դեպքից, նշել, որ իրենք ամեն ինչ արել են շենքը պահելու համար: Լրագրողների հետ զրույցում Հայկ Մարությանը հաստատել է, որ Օպերայի հարակից սրճարաններն ապամոնտաժվելու են, և արդեն լրանում է տարածքն ազատելու՝ օրենքով սահմանված ժամկետը: Քաղաքապետն ընդգծել է, որ իրենք պատրաստվում են կատարել հասարակության ցանկությունն ու երբեմնի կանաչ գոտին նորից վերականգնել:

Հայաստանի 7-րդ գումարման ԱԺ-ն աշխատանքային 2-րդ օրվա ընթացքում ամբողջացրել է Խորհրդարանի ղեկավար կազմի ձևավորումը: ԱԺ փոխնախագահներ են ընտրվել Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը «Իմ Քայլը» խմբակցությունից , և Վահե Էնֆիաջյանը՝ «Բարգավաճ Հայաստանից»: Նիստի ընթացքում ծավալուն ելույթով է հանդես եկել ԲՀԿ նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա ներկայացրել է ոչ միայն փոխխոսնակի ԲՀԿ թեկնածուին և անդրադարձել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ԲՀԿ-ին ուղղված գնահատականներին, այլև խոսել երկրի տնտեսության, ներքին և արտաքին քաղաքականության, անվտանգության հարցերի վերաբերյալ: «Մենք այսօր գործ ունենք անելու,ժողովուրդը սպասում է, տնտեսական հեղափոխությունը միայն խոսքով հնարավոր չէ իրականացնել»,- երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից հայտարարել է ԲՀԿ նախագահը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։