Items filtered by date: Չորեքշաբթի, 16 Հունիսի 2021
Չորեքշաբթի, 16 Հունիսի 2021 23:00

Էպիկենտրոն 16.06.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն այսօր պարզաբանել են Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, թե Արցախի հարցը լուծելու հարցում Հայաստանի ձայնն այլևս որոշիչ չէ, քանի որ կորցրել ենք խնդիրը փոխզիջմամբ լուծելու հնարավորութունը: Ըստ Կոնգրեսի թեկնածուների՝ առաջին նախագահի խոսքը ոչ թե Արցախն ամբողջությամբ զիջելու, այլ ճշմարտությունը հասկանալու և իրավիճակը ճիշտ գնահատելու մասին է:

«Լուսավոր Հայաստանը» քարոզարշավը շարունակում է բակային հանդիպումների ձևաչափով: «Մենք մեկտեղում ենք Հայաստանի և Սփյուռքի ամբողջ ներուժը»,- հայտարարել է Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ընտրություններից հետո ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու անհրաժեշտությանը:

ՔՊ կուսակցության թիմը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպումների շարք է սկսել Վայոց Ձորում: Ջերմուկում Փաշինյանը խոսել է ճանապարհների ասֆալտապատման մասին, նորից ձեռքն է առել մուրճն ու հիշեցրել, թե ինչպես է աշխատելու այդ գործիքն ընտրություններից հետո: Փաշինյանը նաև 500 հազար դրամ է խոստացել յուրաքանչյուր քաղաքացու, որն ընտրակաշառքի մասին փաստեր կներկայացնի:

«Հայաստան» դաշինքը նախընտրական հանդիպումներ է անցկացնում Շիրակի մարզում: Վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը նախ արթիկցիներին է ներկայացրել ուժեղ Հայաստան կառուցելու հնարավորությունները, ապա այցելել է Մարալիկ: 2-րդ նախագահը հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում իր թիմի ամենակարևոր անելիքներից մեկը լինելու է սև-սպիտակ և հայաստանցի-ղարաբաղցի բաժանումները վերացնելը:

«Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավ է անցկացրել Արարատի մարզում: Ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ այցելել են Մասիս քաղաք, հանդիպել բնակիչների հետ, լսել նրանց մտահոգություններն ու պատասխանել հարցերին: Երրորդ նախագահը նշել է, որ ծանոթանացել է մի գաղտնի զեկույցի, որի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն այլևս չունի ձայների մեծամասնություն:

Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզի համակիրների հետ: Գյումրիում ԲՀԿ նախագահը քայլերթ է իրականացրել, ապա ներկայացրել նախընտրական ծրագրի դրույթները: Ծառուկյանը մտահոգիչ է համարել այն, որ 88-ի արհավիրքից ավելի քան 30 տարի անց շատ գյումրեցիներ ապրում են տնակներում: ԲՀԿ առաջնորդը նաև ցավալի է համարել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների այցը օկուպացված Շուշի և ներկայացրել է անվտանգության վերաբերյալ «Բարգավաճ Հայաստանի» տեսլականը: Շիրակում Գագիկ Ծառուկյանը նաև ծաղիկներ է խոնարհել հանուն հայրենիքի նահատակված հայորդիների հիշատակին:

Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզի համակիրների հետ: Գյումրիում ԲՀԿ նախագահը քայլերթ է իրականացրել, ապա ներկայացրել նախընտրական ծրագրի դրույթները: Ծառուկյանը մտահոգիչ է համարել այն, որ 88-ի արհավիրքից ավելի քան 30 տարի անց շատ գյումրեցիներ ապրում են տնակներում: ԲՀԿ առաջնորդը նաև ցավալի է համարել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների այցը օկուպացված Շուշի և ներկայացրել է անվտանգության վերաբերյալ «Բարգավաճ Հայաստանի» տեսլականը: Շիրակում Գագիկ Ծառուկյանը նաև ծաղիկներ է խոնարհել հանուն հայրենիքի նահատակված հայորդիների հիշատակին:

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը մեկնաբանել է իր և Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանական մեքենայի մասնակցությամբ միջադեպը: Վարչապետի թեկնածուի կարծիքով՝ իրեն վնասելու միտում չի եղել: Տոնոյանն ամեն դեպքում պատրաստվում է դիմել դատարան:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։